Հուսիկ Պողոսյան

հայ քիմիկոս, ճարտարագետ

Հուսիկ Պողոսի Պողոսյան (ապրիլի 17, 1886(1886-04-17), Թիֆլիս, Ռուսական կայսրություն - 1937), հայ խորհրդային քիմիկոս, ինժեներ-տեխնոլոգ։

Հուսիկ Պողոսյան
Ծնվել էապրիլի 17, 1886(1886-04-17)
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Բնակության վայր(եր)Երևան
Մասնագիտությունքիմիկոս և ճարտարագետ
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և ՀԱՊՀ
Ալմա մատերԼայպցիգի համալսարան

Կենսագրություն խմբագրել

Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսում (2-րդ արական գիմնազիա)։ Ավարտել է Լայպցիգի համալսարանի քիմիայի բաժինը, ուր հետազոտություններ է կատարել լուսաքիմիայի բնագավառում և պաշտպանել դիսերտացիա (1912 թ.)։ Աշխատել է Դարմշտադտում (1912-1914 թթ.) և Մոսկվայում (1914-1917 թթ.)։ Մինչև 1921 թ.Դոնի Ռոստովում կաշվի արտադրության գլխավոր մասնագետը և տեխնիկական տնօրենն էր, կաշեգործների նահանգային առաջին դասընթացների կազմակերպիչը։ 1921 թ.-ին տեղափոխվել է Երևան, որպես կաշվի առաջին գործարանի տեխնիկական տնօրեն։ Դասավանդել է Երևանի համալսարանում (1924-1934 թթ.), ապա պոլիտեխնիկական ինստիտուտում (1934-1937 թթ.՝ քիմիական ֆակուլտետի դեկան)։ Կատարել է կիրառական բնույթի հետազոտություններ, որոնք կապված էին ՀԽՍՀ-ում զարգացող քիմիական արդյունաբերության՝ հատկապես օրգանական նյութերի արտադրության տեխնոլոգիայի հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 371