Հուռի գլուխ, լեռ է Գողթն գավառում, Ագուլիս քաղաքի արևմտյան կողմի լեռներից է։ Համարյա բուսազուրկ այս լեռը (Հորի գլխի սարը) ծովի մակարդակից բարձր է մոտ 1350 մ։ Ժամանակին ագուլիսցիները այս լեռան լանջին գտնվող մեծ քարայրից թոնրի կավ էին հանում։

Գրականություն խմբագրել

  • Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։