Հուշահամալիր մշակույթի և հանգստի զբոսայգում (Շախտի)

Հուշահամալիր մշակույթի և հանգստի զբոսայգում (ռուս.՝ Мемориальный комплекс в парке культуры и отдыха), հուշահամալիր Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքի մշակույթի և հանգստի զբոսայգում։

Հուշահամալիր մշակույթի և հանգստի զբոսայգում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Շախտիի մշակույթի և հանգստի զբոսայգու հուշահամալիրը

Պատմություն խմբագրել

Ռոստովի մարզի Շախտի քաղաքի մշակույթի և հանգստի զբոսայգու հուշահամալիրը կառուցվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին քաղաքի ազատագրման ժամանակ զոհված զինվորների եղբայրական գերեզմանի վրա։

1942 թվականի հուլիսի 22-ից մինչև 1943 թվականի փետրվարի 12-ը Շախտի քաղաքը բռնազավթել է գերմանաֆաշիստական բանակը։ 1943 թվականի փետրվարին խորհրդային զորքերը քաղաքն ազատագրեցին ֆաշիստներից։ Քաղաքի ազատագրմանը մասնակցել են 1942 թվականի դեկտեմբերի 9-ին կազմավորվեց 5-րդ հարվածային բանակի (1942 թվականի դեկտեմբերից մինչև 1944 թվականի մայիս հրամանատարն էր գեներալ-գնդապետ Վյաչեսլավ Ցվետաևը) ստորաբաժանումները` 40-րդ գվարդիական, 258-րդ և 315-րդ հրաձգային դիվիզիաները։ Քաղաքի ազատագրման ժամանակ զոհվել են Խորհրդային բանակի բազմաթիվ զինվորներ։ Նրանք բոլորը զինվորական պատիվներով թաղվել են քաղաքի եղբայրական գերեզմանոցներում։

Ամենախոշոր գերեզմանոցներից մեկը մշակույթի և հանգստի քաղաքային զբոսայգու զանգվածային գերեզմանն է։ Այնտեղ թաղված են Շախտի քաղաքի 172 պաշտպանները, որոնք զոհվել են 1943 թվականի փետրվարին։ Զինվորների անունները փորագրված են հուշատախտակներին։

1955 թվականին եղբայրական գերեզմանոցի վրա կանգնեցվել է հուշարձան։ 1969 թվականին հուշահամալիրը վերակառուցվել է շախտեցի նկարիչներ Վ. Դ. Դիկիի և Վ. Ի. Կոնոսի նախագծով։ Հուշահամալիրի տարածքը բարեկարգված է, սալապատված գույնզգույն սալիկներով։

Նկարագրություն խմբագրել

Հավերժական կրակի դիմաց տեղադրված է գրանիտե մեծաբեկոր, որի վրա զինվոր է պատկերված։ Աջ ձեռում զինվորը սեղմում է ինքնաձիգ, որը խորհրդանշում է Հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը։

Հուշարձանի մոտ տեղադրված է հիշատակի պատ, որի վրա գրված է. «Հավերժ փառք հանուն Հայրենիքի մարտերում ընկած հերոսներին»։ Համալիրի կենտրոնում վառվում է հավերժական կրակը։ Հաղթանակի մայիսյան օրերին համալիրի մոտ կայանում են քաղաքացիների հանրահավաքներ ու երթեր։

Գրականություն խմբագրել

Ершова Н. Здесь память о воинах будет вечной: [мемориальный комплекс в городском парке] // Шахтинские известия. — 2007. — № 27 (10 февр.). — С. 2.

Արտաքին հղումներ խմբագրել