Հունվարյան որոտ (հուշահամալիր)
«Հունվարյան որոտ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Январский гром»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Լենինգրադի մարզի Լոմոնոսովսկի շրջանում։ Տեղադրվել է 1968 թվականին, Գոստիլիցկոյե խճուղու 19 կիլոմետրին, այն տեղում, որտեղ 1941 թվականին անցել է Օրանիենբամի հենակետի սահմանը, իսկ 1944 թվականի հունվարի 14-ին սկսվել է խորհրդային հարձակողական «Հունվարյան որոտ» գործողությունը։
«Հունվարյան որոտ» հուշահամալիր | |
---|---|
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1968 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Պետրովսկոե |
Շինության ձև | Հուշահամալիր |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
January Thunder memorial Վիքիպահեստում |
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 471410280300626) համաձայն ՌԽՖՍՀ նախարարների խորհրդի 1974 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ 624 որոշման[1]։
Հեղինակներ
խմբագրելՀուշահամալիրի հեղինակներն են քանդակագործ Գ. Վ. Բելյաևը, ճարտարապետներ Ն. Վ. Ուստինովիչը և Ա. Ե. Ռիվկինը։
Նկարագրություն
խմբագրել8 մետր բարձրությամբ, հուշատախտակով և Լենինգրադի պաշտպանների խորաքանդակներով բետոնե մույթը տեղադրվել է բնական բլրի վրա, որից տևական հրետանային պատրաստությունից հետո 131-րդ դիվիզիայի զորքերը գնդապետ Ռոմանենկոյի հրամանատարությամբ ճեղքեցին հակառակորդի պաշտպանությունը և գրավեցին Պորոժկին՝ դրանով իսկ 90-րդ դիվիզիային հնարավորություն ընձեռելով շարժվելու դեպի Գոստիլիցի։
Թաղումներ
խմբագրելՀայրենական մեծ պատերազմի սկսվելու օրը՝ հունիսի 22-ին, ամեն տարի հուշահամալիրի մոտ անցկացվում է որոնողական ջոկատների հայտնաբերած զինվորների մասունքների հանդիսավոր վերաթաղում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Памятник «Январский гром» на «Ораниенбаумском пятачке»».
- ↑ Балтийское информационное агентство, 21 июня 2006(չաշխատող հղում)
- ↑ Погибшие в Великой Отечественной войне обретут покой в Ломоносовском районе(չաշխատող հղում)
- ↑ «ГУ «Дом молодёжи Санкт-Петербурга». Вахта памяти 2007». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «День памяти и скорби…». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ У мемориала «Январский гром» состоялась траурная церемония перезахоронения останков советских воинов
- ↑ Митинг, посвященный траурной церемонии перезахоронения останков советских воинов.(չաշխատող հղում)
- ↑ Пали у Порожков
Գրականություն
խմբագրել- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Январский гром», мемориал в составе «Зелёного пояса Славы» : Санкт-Петербург, История Петербурга Արխիվացված 2010-11-28 Wayback Machine
- Е. Արխիվացված 2008-12-28 Wayback Machine Орешкова «По кольцу обороны ораниенбаумского плацдарма.» Газета Вести, Ленинградская область Արխիվացված 2008-12-28 Wayback Machine