Հունգարիայի վերականգնվող էներգիան

Հունգարիան, որպես Եվրամիության անդամ, մասնակցում է վերականգնվող էներգիայի իր մասնաբաժնի ավելացման ռազմավարությանը։ 2009 թվականին ընդունվել է վերականգնվող էներգիայի վերաբերյալ Եվրամիության հրահանգը, որը ներառում էր 2020 թվականին Եվրամիությունում 20% մասնաբաժնի նվաճումը[1]. К 2030 году ветряные электростанции должны вырабатывать от 26 до 35% всей электроэнергии в ЕС и сэкономить 56 млрд. евро[2]: 2030 թվականին հողմաէլեկտրակայանները պետք է արտադրեն ԵՄ-ի էլեկտրաէներգիայի 26-35%-ը և խնայվի 56 մլրդ եվրո։ Մինչև 2020 թվականը Հունգարիան նախատեսում է հասնել այլընտրանքային աղբյուրների արտադրած էլեկտրաէներգիայի 14.7% -ին (ինչը 13% -ով բարձր է նաղնական նպատակից)։ Ներկայումս Հունգարիան ԵՄ-ում վերականգնվող էներգիայի ամենաբարձր մասնաբաժնով երկիրն է (11%, այդ թվում՝ 6%` կենսազանգվածն օգտագործելով որպես աղբյուր և 3%՝ օգտագործելով քամու էներգիան)։ 2015 թվականին վերականգնվող էներգիայի տեսակարար կշիռը 10.5% էր. վերականգնվող էներգիայի աղբյուրների 52% -ը կազմել է կենսազանգվածը, 22%-ը՝ քամին, 7% -ը՝ ջուրը, 3%-ը՝ արևային էներգիան[3]։

Հողմաէլեկտրակայան Մոշոնսոլնոկի մոտ

Հողմաէլեկտրակայաններ խմբագրել

Ըստ կանխատեսումների, 2010-ից մինչև 2020 թվականը Հունգարիայի հողմակայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիաը պետք է աճել 400 ՄՎտ-ով։ 2009 թվականին EWEA -ն կանխատեսել էր, որ Հունգարիան մինչև 2020 թվականը կհասնի 1,2 ԳՎտ-ի[1]։ 2010 թվականին հզորությունը կազմում էր ընդամենը 295 ՄՎտ[4] և ոչ մի առաջարկ չի ներկայացվել։ 2016 թվականին Հունգարիայի կառավարությունն արգելել է քամու էներգիայի նոր գեներատորների տեղադրումը[5]։ Հողմակայանների ներկայիս հզորությունը երկրում ընդհանուր առմամբ կազմում է 329 ՄՎտ։

Հունգարիայի և ԵՄ հողմաէլեկտրակայանների հզորությունները[6][7][8][9]
No Страна 2012 2011 2010 2009 2008 2007 2006 2005 2004 2003 2002 2001 2000 1999 1998
- ԵՄ (27 երկիր) 105,696 93,957 84,074 74,767 64,712 56,517 48,069 40,511 34,383 28,599 23,159 17,315 12,887 9,678 6,453
17 Հունգարիա 329 329 295 201 127 65 61 17 3 3 3 0 0 0 0

Արևային էլեկտրակայաններ խմբագրել

Երկրում արևային էներգիայի զարգացումը ավելի արագ քայլերով է առաջ գնում, բայց ավելի փոքր հիմքի վրա։ 2015 թվականին տեղադրվել է 110 ՄՎտ հզորությամբ արևային մարտկոցներ, 2016 թվականին նախատեսվում է կրկնապատկել երկրում դրա հզորությունը այս պլանում[10].

Երկրաջերմային աղբյուրներ խմբագրել

Հունգարիայում երկրաջերմային էներգիան օգտագործվում է տների և արդյունաբերական տարածքների տաքացման համար։ Տուրայում շահագործման է հանձնվել 2.6 ՄՎտ հզորությամբ առաջին երկրաջերմային էլեկտրակայանը, որը շահագործման է հանձնվել 2017 թվականին[11]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 EU Energy Policy to 2050 EWEA March 2011
  2. Wind Energy Factsheets, European Wind Energy Association 2010 page 6
  3. «Hírek - Magyar Szélenergia Ipari Társaság». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
  4. Wind in power 2010 European statistics EWEA February 2011 page 4
  5. A kormány eldöntötte: Magyarországon nem lesz szélenergia - Napi.hu
  6. EWEA Staff (2010). «Cumulative installed capacity per EU Member State 1998 - 2009 (MW)». European Wind Energy Association. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
  7. EWEA Staff (February 2011). «EWEA Annual Statistics 2010» (PDF). European Wind Energy Association. Վերցված է 2011 թ․ հունվարի 31-ին.
  8. EWEA Staff (February 2012). «EWEA Annual Statistics 2011» (PDF). European Wind Energy Association. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  9. Wind in power: 2012 European statistics February 2013
  10. Rohamtempóban bővül a hazai napenergia felhasználás | Magyar Építők
  11. Official kick-off for Turawell geothermal project in Hungary | Think GeoEnergy - Geothermal Energy News

Արտաքին հղումներ խմբագրել