Հունգարիայի բնագիտական թանգարան

Հունգարիայի բնագիտական թանգարան (հունգ.՝ Magyar Természettudományi Múzeum), 1802 թվականին ստեղծված թանգարան Բուդապեշտում, որտեղ ներկայացված է Հունգարիայի և տարածաշրջանի ամենամեծ բնագիտական հավաքածուն։

Հունգարիայի բնագիտական թանգարան
Տեսակազգային թանգարան և բնագիտական թանգարան
Երկիր Հունգարիա
ՏեղագրությունԲուդապեշտ
Կազմված էMátra Múzeum?[1]
Հասցե1083 Budapest, Ludovika tér 2–6.
Հիմնադրվել է1802
Կայքnhmus.hu(հունգարերեն) և nhmus.hu/en(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հիմնադրում խմբագրել

1802 թվականին կոմս Ֆերենց Սեչենին իր գրադարանն ու դրամագիտական հավաքածուն նվիրաբել է Հունգարիայի ժողովրդին, որի հենքի վրա ստեղծվել են ազգային գրադարանն ու գիտակրթական կենտրոնը, որն էլ իր հերթին հիմք է հանդիսացել Հունգարիայի ազգային թանգարանի (և Սեչենիի գրադարանի) ստեղծման համար։ Կոմսի կնոջ՝ Յուլիանան Ֆեստետիչի միներալ հավաքածուն հիմք է հանդիսացել բնագիտական թանգարանի հավաքածուի ստեղծման համար։

1811 թվականին առաջին հնագիտական հավաքածուն նվերել է էրցհերցոգ Ռայները, նույն տարում գնվել է նաև առաջին կենդանաբանական հավաքածուն։ 1818 թվականին Պաուլ Կիտայբելի հերբարիումը հանձնվել է թանգարանին, ինչի արդյունքում բացվել է նոր բուսաբանական բաժինը։

1848 թվականին՝ Ավստրիական կայսրության դեմ հունգարական հեղափոխության ժամանակ, հանքային հավաքածուից պահպանվել են մոտ 13.000 նմուշներ և կենդանաբանական հավաքածուի մոտ 35.000 նմուշներ։ Հեղափոխության անկումից հետո միակ մեծ փոփոխությունը 1856 թվականին Հունգարիայի թագավորական բնագիտական ընկերության ձեռքբերումն է եղել։

1870 թվականից Հունգարիայի ազգային թանգարանն ունեցել է առանձին կենդանաբանության, բուսաբանության և միներալոգիայի բաժիններ։ Այս հավաքածուների չափերը կազմում են ավելի քան է 1 միլիոն նմուշ։

Համաշխարհային պատերազմների ժամանակաշրջան խմբագրել

1927 թվականին, երբ Բուդապեշտում կազմակերպվել է կենդանաբանության տասներորդ համաշխարհային կոնգրեսը, միջատների հավաքածուն կազմել է մոտ 3 միլիոն նմուշ, և թանգարանի շենքը տեղափոխվել է Բարոս փողոց։ Շարունակ աճող և ընդլայնվող հավաքածուները չափազանց դժվար է եղել պահպանել Ազգային թանգարանի շրջանակներում, և 1933 թվականին ստեղծվել է առանձին բնագիտական թանգարան։

Բուսաբանական հավաքածուների մեծ մասը պատերազմի ժամանակ անհետացել են։

 
Բուսաբանական հավաքածուները գտնվում են Կոնիվեշ Կալման փողոցի պատմական շենքում, որը հանրության համար բաց չէ

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո թանգարանը բացել է մարդաբանության բաժինը, որն այժմ համարվում է Եվրոպայի տասը խոշորագույն հավաքածուներից մեկը։

Այս ժամանակահատվածում վերսկսված հետազոտությունը կենտրոնացած էր հիմնականում հունգարական բուսական և կենդանական աշխարհի. վրա։

Խորհրդային օկուպացիայի դեմ 1956 թվականի հեղափոխության ժամանակ հրետանային կրակոցները հարվածել են Ազգային թանգարանի գլխավոր շենքին։ Աֆրիկական ցուցահանդեսը և հանքաբանական ու հնէաբանական հավաքածուների մեծ մասն անհետացել են։ Հրետանային հարվածներ են հասցվել նաև Բարոս փողոցի շենքին և 36000 լցոնած թռչուններ, 22,000 թռչնի ձվեր, 13000 ձկներ, 40000 երկկենցաղներ և սողուններ, 500,000 մոլյուսկներ, 60000 ճպուռներ, 200,000 երկթևանիներ այրվել են, այդ թվում 100.000 կտոր գիտական գրքեր ու հրատարակություններ։

Հեղափոխության անկումից մի քանի տարի հետո Զիգմունդ Սեչենին կազմել է որսորդական խաղ-արշավներ Աֆրիկայում՝ մասամբ փոխարինելու աֆրիկական ցուցահանդեսի կորուստները։ 1960-1970 թվականներին թանգարանի հետազոտողները հաճախակի գործուղումների են մեկնել Հյուսիսային Կորեա, Վիետնամ, Կուբա, Մոնղոլիա, և ներկայումս թանգարանն ունի այս երկրների բուսական և կենդանական աշխարհին առնչվող զգալի հավաքածուներ։

1979 թվականին բուսաբանության բաժինը տեղափոխվել է հեղինակավոր ճարտարապետ Էդեն Լեխների նախագծով կառուցված պատմական շենք։

Ժամանակակից պատմություն խմբագրել

Բնագիտական թանգարանն Ազգային թանգարանից առանձնանալուց հետո մինչև 1990-ական թվականները չի ունեցել առանձին ցուցասրահ։ Աճող հավաքածուների թվով պայմանավորված տարածքի խնդիր է առաջացել։ Հունգարական կառավարության որոշմամբ թանգարանը տեղափոխվել է Լյուդովիկա ակադեմիայի շենք. պատմական այս վայրը ի սկզբանե կառուցվել է որպես Հունգարիայի ռազմական ակադեմիա։

Մարդաբանության, միներալոգիայի և պետրոլոգիայի, երկրաբանության և հնէաբանության բաժինները և գրադարանը տեղակայված են Լյուդովիկա ակադեմիայի շենքում։ Կենդանաբանության թռչունների և կաթնասունների հավաքածուները, մոլեկուլյար գենետիկայի լաբորատորիան, հնէաբանական հետազոտական խումբը, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի և բնագիտական թանգարանի կենդանիների բնապահպանական հետազոտության խումբը նույնպես այս շենքում են տեղավորված։

Լյուդովիկա շենքում ցուցահանդեսները բացվել են 1996 թվականից (Բուդապեշտ, Լյուդովիկա հրապարակ 2, 6), բաց է ամեն օր, բացառությամբ՝ երեքշաբթի, ժամը 10։00 -18:00։

2015 թվականին թանգարանը Դրենթեի թանգարանից ստացել է չինական բժշկական դպրոցի միաբանի մումիա և այն ցուցադրել մայիս ամսվա ընթացքում[2][3]։

Գործառույթներ խմբագրել

Թանգարանն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

  • հավաքածուների պահպանում և ընդլայնում
  • գիտական հետազոտությունների իրականացում (հիմնականում հավաքածուներին առնչվող)
  • մշտական և ժամանակավոր ցուցահանդեսների միջոցով հավաքածուները և հետազոտության արդյունքները հանրությանը ներկայացնելը

Կառուցվածք խմբագրել

Թանգարանի հիմնական բաժիններն են՝

  • Մարդաբանության բաժին
  • Կենդանաբանության բաժին
  • Բուսաբանության բաժին
  • Միներալոգիայի և պետրոլոգիայի բաժին
  • Երկրաբանության և պալեոնթոլոգիայի բաժին
  • Գրադարան

Կրթության և ցուցահանդեսների բաժինը պատասխանատու է ցուցահանդեսների պլանավորման, կազմակերպման, այցելուների ընդունման, ինտերակտիվ ծրագրերի, թանգարանային կրթական գործունեության հարցերի համար։

Հրատարակություններ խմբագրել

Թանգարանը հրատարակում է մի շարք գրքեր և չորս պարբերականներ, այդ թվում՝ Acta zoologica Academiae Scientiarum Hungaricae:

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի բնագիտական թանգարան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունգարիայի բնագիտական թանգարան» հոդվածին։