Հունգարիայի Սահմանադրական դատարան

Հունգարիայի Սահմանադրական դատարան (հունգ.՝ Magyarország Alkotmánybírósága), Հունգարիայում սահմանադրական վերահսկողության մարմին։

Սահմանադրական դատարանը հանդես է գալիս որպես Սահմանադրության պաշտպանության հիմնական մարմին, նրա հիմնական խնդիրներն են` ուսումնասիրել օրենքների սահմանադրականությունը, սահմանադրական կարգի և սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Դատարանը անկախ է և կատարում է իր խնդիրներն ինքնուրույն։ Այն ունի եզակի կարգավիճակ և սովորական դատական ​​համակարգի մաս չէ, դատական ​​կազմը ձևավորվում է խորհրդարանի կողմից։

Մինչև 2012 թվականը դատարանը գտնվում էր Էստերգոմում։ Ներկայումս Սահմանադրական դատարանի պաշտոնական նստավայրը գտնվում է Բուդապեշտում։

ԼիազորություններԽմբագրել

Սահմանադրական դատարանի պարտականությունները ներառում են.

  • ընդունված, բայց ուժի մեջ չմտած օրենքների սահմանադրականության քննությունը.
  • գործը քննող դատարանի խնդրանքով, տվյալ գործի մեջ կիրառվելող օրենսդրության սահմանադրականության քննությունը.
  • քաղաքացիների առանձին սահմանադրական բողոքների հիման վրա, օրենսդրության սահմանադրականության կամ առանձին գործով ընդունված դատական որոշման քննությունը.

Դատարանի կազմԽմբագրել

2011 թվականից Սահմանադրական դատարանը բաղկացած է 15 դատավորներից (նախկինում կազմված էր 11 դատավորներից)։ Դատական կազմը ձևավորվում է խորհրդարանի կողմից` խորհրդարանական խմբակցություններից բաղկացած հատուկ հանձնաժողովի կողմից ներկայացված թեկնածուների հիման վրա։ Կոմիտեի որոշումը կատարվում է խորհրդարանի ձայների 2/3-ի մեծամասնությամբ։ Այնուհետև դատարանի ընտրված անդամները գաղտնի քվեարկությամբ իրենց անդամներից ընտրում են նախագահին։

Դատավորների պաշտոնավարման ժամկետը 12 տարի է։

ԳրականությունԽմբագրել

  • Гамиан Г. Опыт конституционного правосудия в Венгрии // Государство и право. — 1993. — № 9. — С. 63-74.
  • Уитц Р., Шало А., Лунева Е. Конституционные ценности в практике конституционного правосудия Венгрии // Сравнительное конституционное обозрение. — 2007. — № 2. — С. 83-98.
  • Шеппель К.Л. Новый венгерский Конституционный суд // Конституционное право: Восточноевропейское обозрение. — 2002. — № 1 (30). — С. 21-25.

Արտաքին հղումներԽմբագրել

Պաշտոնական կայք(հունգարերեն)(անգլ.)