Հունաստանում Իտալիայի դեսպանություն

Հունաստանում Իտալիայի դեսպանություն (հուն․՝ Η Ιταλική Πρεσβεία στην Ελλάδα, իտալ.՝ L'Ambasciata italiana in Grecia), Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը Հունաստանում։

Հունաստանում Իտալիայի դեսպանություն
Հավատարմագրված երկիրԻտալիա
Ընդունող երկիր Հունաստան
ԴեսպանԿլաուդիո Գլաենզեր
ՀասցեՍեկերի փողոց 2
Կայքambatene.esteri.it(իտալ.)(հուն.)
Հունաստանում Իտալիայի դեսպանությունը գտնվում է Հունաստանում
Հունաստանում Իտալիայի դեսպանություն

Հունաստանում Իտալիայի դեսպանատունը գտնվում է մայրաքաղաք Աթենքի Սեկերի փողոցի վրա։ Ներկայումս՝ Հունաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է Կլաուդիո Գլաենզերը։

Հունաստանում Իտալիայի դեսպանությունը զբաղվում է երկու հանրապետությունների միջև արտաքին և ներքին հարաբերությունների ամրապնդմամբ։

Հունաստանի մի շարք այլ քաղաքներում գործում են նաև պատվո հյուպատոսություններ։ Մասնավորապես հյուպատոսություններ կան Կորֆու, Հռոդոս, Սալոնիկ, Կավալա, Միկոնոս, Սանտորինի և այլ քաղաքներում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել