Հումեր Բաշիրովիչ Բաշիրով (թաթ.՝ Гомәр Бәшир улы Бәширов, ռուս.՝ Гумер Баширович Баширов, հունվարի 7, 1901(1901-01-07), Յանասալա, Arça parish, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն - մայիսի 7, 1999(1999-05-07), Կազան, Ռուսաստան), թաթար խորհրդային գրող, հասարակական գործիչ։

Հումեր Բաշիրով
թաթ.՝ Гомәр Бәшир улы Бәширов
Ծնվել էհունվարի 7, 1901(1901-01-07)
ԾննդավայրՅանասալա, Arça parish, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էմայիսի 7, 1999(1999-05-07) (98 տարեկան)
Վախճանի վայրԿազան, Ռուսաստան
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Մասնագիտությունթարգմանիչ, գրող և քաղաքական գործիչ
Լեզութաթարերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերվեպ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
ԱզգականներSönğätulla Mähdief? և Möxämmät Mähdief?
 Gumer Bashirov Վիքիպահեստում

Ծնվել է Յանասալա գյուղում (այժմ Թաթարստանի հանրապետություն) միջին գյուղացիական ընտանիքում։ Մինչև 13 տարեկանը սովորել է մուեզզինի մոտ, այնուհետև գյուղական դպրոցում։ 1919-1920-ական թվականներին Հումեր Բաշիրովը որպես ուսուցիչ աշխատել է դպրոցում։ 1920 թվականին մոբիլիզացվել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ։ Մասնակցել է Պերեկոպի մարտերին։ 1924 թվականին զորացրվել է։ 1925-1929-ական թվականներին աշխատել է բանվորա-գյուղացիական ոստիկանության համակարգում, եղել է ազգային դատավոր։ 1932 թվականին նշանակվել է շրջանային թերթի խմբագիր։ 1936-1944-ական թվականներին աշխատել է «Совет Әдәбияты» ամսագրում որպես խմբագիր։

Հայտնի է դարձել «Հաշիմի արյունը» (1931 թվական) պատմվածքով։ Առաջին մեծ գործը «Սիվաշ» (1937 թվական) վիպակն է։ Բաշիրովին համախորհրդային ճանաչում է բերել «Նամուս» վեպը (1948 թվականին, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951 թվական), ուր նկարագրել է թաթար կոլտնտեսականների կյանքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ 1956-1959 թվականներին գլխավորել է թաթար խորհրդային գրողների կազմակերպությունը։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Ստալինյան մրցանակ, երկրորդ կարգի (1951 թվական)՝ («Նամուս» վեպի համար)
  • Լենինի շքանշան (հունիսի 14, 1957 թվական)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (հունվարի 20, 1971 թվական)
  • Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
  • Ժողովուդների բարեկամության շքանշան (հունվարի 06, 1981 թվական)
  • Կարմիր աստղի շքանշան
  • Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հումեր Բաշիրով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 292