Հացհամեմ

բույսերի ցեղ
(Վերահղված է Հուլպաից)
Հացհամեմ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Trifolieae
Ցեղ Հացհամեմ (Trigonella)
L., 1753

Հացհամեմ, այծառվույտ (լատին․՝ Trigonella), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքին պատկանող դեղաբույս։ Գրանցված է Հայաստանի հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

5-70 սմ բարձրությամբ ցողունով, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղին պատկանող միամյա, հազվադեպ՝ բազմամյա բույս է։ Տերևները եռմասնյա են։ Սպիտակ, դեղին, հովանոցանման-գլխիկավոր ողկույզներում կամ տերևածոցերում հավաքված են երկնագույն ծաղիկները։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը քթիկով միասերմ կամ բազմասերմ ունդ է։ Սերմերը հարթ են կամ կնճռոտ։ Հայտնի է մոտ 130 տեսակներ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։ Գլխիկավոր հացհամեմը հանդիպում է Արմավիրի մարզում (Լեռնուղի գյուղի շրջակայքում)։ Աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում[1]։

Տեսակներ խմբագրել

Դասում ընդգրկված է 130 տեսակ։

Նշանակություն խմբագրել

Բուժական նպատակներով օգտագործում են հացհամեմի սերմերը, որոնք պարունակում են լորձային նյութեր, ճարպային յուղեր, սպիտակուցներ, դաբաղանյութեր, ալկալոիդ, տրիգոնելին, նիկոտինաթթու, ֆլավոնոիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են լեղապարկի, ստամոքսի, թոքերի, մաշկ և այլ հիվանդությունների դեպքերում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացհամեմ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հացհամեմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։