Հուլիհե պալատ, պալատ, որը գտնվում է Հավայիում՝ Կաիլուա-Կոնայի պատմական թաղամասում։ Նախկինում Հավայան թագավորական ընտանիքների հանգստյան տունն էր, հետագայում այն վերածվել է թանգարանի՝ Հավայան կղզիների դուստրերի հսկողության տակ։ Այնտեղ ցուցադրվում են կահույք և գտածոներ։

Հուլիհե պալատ
Երկիր`ԱՄՆ
Հիմնող`Ջոն Ադամս Կուակինի
Ճարտարապետ`Կուակինի
Կառուցման
ժամանակաշրջան`
1838 թվական
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Պալատն ի սկզբանե կառուցվել է լավայի քարից Ջոն Ադամս Կուակինիի (Հավայի կղզու կառավարիչ) կողմից Հավայան թագավորության ժամանակ։ Երբ նա մահացավ 1844 թվականին, այն թողեց իր որդեգրված որդուն՝ Ուիլյամ Փիթ Լելեյոհոկ I-ին՝ վարչապետ Ուիլյամ Փիթ Կալանիմոկի որդուն[1]։ Լելեյոհոկուն մահացել է 1848 թվականին կարմրուկի համաճարակի ժամանակ և պալատը թողել է իր որդուն՝ Ջոն Ուիլյամ Փիթ Քինաուին, բայց նա մահացավ երիտասարդ տարիքում, և պալատը բաժին հասավ իր մորը՝ արքայադուստր Ռութ Կելիկոլանին։ Ռութը այն դարձրեց իր հիմնական նստավայրը իր հետագա կյանքի ընթացքում, բայց նա նախընտրեց քնել պալատի մոտ գտնվող խրճիթում։ Նա հրավիրեց բոլոր կառավարող միապետներին՝ Կամեհամեա III-ից մինչև Լիլիուոկալանի՝ հանգստանալու Հուլիհեյում։ Ռութը մահացավ և պալատը թողեց իր զարմիկին և միակ ժառանգորդուհուն՝ արքայադուստր Բերնիս Պաուահի Բիշոփին։

Հետագայում այն վաճառվել է թագավոր Կալակաուային և թագուհի Կապիոլանիին։ Կալակաուան վերանվանեց պալատը Հիկուլանի Հեյլ, որը նշանակում է «Յոթերորդ տիրակալի տուն»՝ ինքն իրեն համարելով միապետության յոթերորդ կառավարիչը՝ սկիզբ առած Կամեհամեա I-ից։ 1885 թվականին Կալակաուա թագավորը պալատը արտաքինից սկսեց ծեփել, որպեսզի շենքին ավելի նրբաձև տեսք հաղորդի։ Կալակաուայի մահից հետո այն անցավ Կապիոլանիին, ով թողեց Հուլիհեի պալատը իր երկու եղբորորդիների՝ արքայազն Իոն Կուխին Կալանյանոլ Պիիկոյի և արքայազն Դեյվիդ Կավանանակոայի համար[2]։ 1927 թվականին Հավայան կղզիների դուստրերը՝ Հավայան կղզիների մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված խումբը, վերականգնեց Հուլիհեի պալատը և այն վերածեց թանգարանի։ Այն 1973 թվականին ավելացվել է Հավայան կղզու պատմական վայրերի ազգային ռեգիստրում[1]։

Պալատի պատերն ու առաստաղը փոքր ճաքեր են ունեցել 2006 թվականի Կիհոլոյի երկրաշարժից հետո։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Dorothy Riconda and Robert M. Fox (1972 թ․ սեպտեմբերի 28). [73000653 «Huliheʻe Palace Nomination Form»]. National Register of Historic Places web site. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Hawaiian Encyclopedia : Part 1: Complete Timeline of Hawaiian History
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուլիհե պալատ» հոդվածին։