Հուդեոպոլոնիա (լեհ.՝ Judeopolonia), լեհական հակասեմական դավադրության տեսություն[1]։ Սկզբում տերմինն օգտագործվել է լեհական հասարակության նկատմամբ Լեհաստանի տարածքում մեծ թվով հրեաների առկայության ենթադրյալ մշակութային սպառնալիքը կոչելու համար։ 1914 թվականից տերմինն սկսել է օգտագործվել հրեաներին մեղադրելու համար, որոնք իբրև թե ձգտում են արևմտյան Լեհաստանում ստեղծել ինքնուրույն հրեական պետություն Արևմտաեվրոպական Դաշնության նախագծի շրջանակներում։

Պատմություն խմբագրել

Լեհաստանի տարածքում հրեաների թվական գերակշռության հետևանքի վերաբերյալ գաղափարն առաջին անգամ արտահայտել է լեհ հասարակական գործիչ Յուլիան Ուրսին-Նեմցեվիչն իր «Rok 3333 czyli Sen niesłychany» ստեղծագործությունում, որը հրատարակվել է նրա մահվանից հետո «Przegląd Poznanski» թերթում 1858 թվականին։ Յուլիան Ուրսին-Նեմցևիչն այդ ստեղծագործությունում նկարագրել է Վարշավայի ապագան, որը հրեաները դարձրել են իրենց մայրաքաղաքը Մոշկոպոլիս անունով[2]։ 19-րդ դարի վերջին այդ ստեղծագործությունը բազմիցս վերահրատարակվել է Լեհաստանում, և «հուդեոպոլոնիա» տերմինը լայնորեն կիրառվել է նացիոնալիստական տերմինաբանության մեջ՝ որպես նախազգուշացում լեհական պետությանն սպառնացող լեհական վտանգի մասին։

1912 թվականին լեհ հրապարակախոս Թեոդոր Էսկե-Խոինսկին տպագրել է «Poznaj żyda» (Ճանաչիր հրեային) գիրքը, որը նպաստել է լեհական հակասեմականության զարգացմանը։ Թեոդոր Էսկե-Խոինսկին հակասեմականությունը ներկայացրել է որպես արդարացի պաշտպանություն ընդդեմ հրեաների, որոնք իբր թե սպառնում են լեհերին, որոնք խոչընդոտում են Հուդեոպոլոնիայի ստեղծմանն ու հուդեոպոլոնիական ազգի ձևավորմանը[3]։ Այդ ստեղծագործության մեջ Թեոդոր Էսկե-Խոինսկին հռետորական ձևով արտահայտել է հրեաների «ցանկությունը». «Եթե դուք խանգարեք Հուդեոպոլոնիայի ստեղծմանը և հուդեոպոլոնիական ազգի ձևավորմանը, ապա մենք կխեղդենք ձեզ»[4]։

Ըստ լեհ պատմաբան Եժի Եդլիցկու՝ հրեաներն այդ հրապարակախոսների համար դարձել են «ներքին թշնամու» մարմնացում, որոնք դավադրություն են կազմակերպում ընդդեմ Լեհաստանի՝ նպատակ ունենալով այն դարձնել Հուդեոպոլոնիա։ Ինչպես պնդում է Եժի Էդլիցկին, հրեան լեհերի համար դարձել է «դավադիր, որը խորհրդավոր աշխարհը դարձրել է ավելի պարզ ու հասարակ»[1]։

1914 թվականին սկիզբ է առել գերմանացի սիոնիստ Մաքս Իսիդոր Բոդենհայմերի «Արեվմտաեվրոպական Դաշնության» քաղաքական նախագիծը, որում ծրագրվել է ստեղծել ինքնուրույն հրեական պետություն։ Մաքս Իսիդոր Բոդենհայմերն առաջարկել է Հոհենցոլերնների տոհմի ղեկավարության ներքո ստեղծել բուֆերային պետություն Գերմանիայի ու Ռուսաստանի միջև, որտեղ մեծամասությունը կկազմեր վեց միլիոնանոց հրեա բնակչությունը։ Լեհ պատմաբան Անջեյ Լեշեկ Շչեստյակն իր «Judeopolonia» (2001) և «Judeopolonia II» (2002) աշխատություններում արտահայտել է այն գաղափարը, թե Հուդեոպոլոնիան 1914 թվականին եղել է «Deutsches Komitee zur Befreiung der russischen Juden»-ի (Գերմանական կոմիտե ռուսաստանցի հրեաների ազատագրման համար) նախագիծը[5]։ Իսիդոր Բադոնհեյմերի պլանը նբուֆերային հրեական պետության ստեղծման վերաբերյալ լեհ պատմաբան Անջեյ Լեշեկ Շչեստյակովի կողմից ներկայացվել է որպես «Հուդեոպոլոնիայի» օրինակ[6]։

1981 թվականին Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության հատուկ ծառայությունները ընդդիմության հակազդեցության շրջանակներում հրատարակել են «Judeopolonia. Nieznane karty historii PR» (այլ հրատարակություններում կոչվել է «Judeopolonia 1944—1981 (nieznane karty historii)») գրքույկը, որը գրել է տեղեկատվական ծառայության գնդապետ Զդիսլավ Չեշյոլկևիչը[7][8]։ 1989 թվականին նույն խորագրով գրքույկը լույս է տեսել «Unia Nowoczesnego Humanizmu» հրատարակչությունում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 J. Jedlicki «Resisting the Wave. Intellectuals against Antisemitism in the Last Years of the 'Polish Kingdom'» // Antisemitism and Its Opponents in Modern Poland. стр. 61
  2. Joanna Beata MichlicPoland’s Threatening Other: The Image of the Jew from 1880 to the Present, University of Nebraska Press 2006, стр. 48
  3. Joanna Beata MichlicPoland’s Threatening Other: The Image of the Jew from 1880 to the Present, University of Nebraska Press 2006, стр. 56
  4. Michlic, Joanna Beata (2006). Poland’s Threatening Other: The Image of the Jew from 1880 to the Present, pp. 48, 55-56. University of Nebraska Press. ISBN 0-8032-3240-3
  5. Szczęśniak, Andrzej Lech (2002). Judeopolonia, Jewish state in the Polish state, dustjacket. Polskie Wydawnictwo Encyklopedyczne — POLWEN, Radom. ISBN 83-88822-07-1
  6. см. Andrzej Leszek Szcześniak Judeopolonia - żydowskie państwo w państwie polskim 2004 ISBN 83-88822-92-6
  7. Szcześniak, Andrzej Leszek (1932—2003), Judeopolonia. Nieznane karty historii PR/ Judeopolonia II : anatomia zniewolenia Polski / Andrzej Leszek Szcześniak. Adres wydawniczy Radom : Polskie Wydaw. Encyklopedyczne, 2002.
  8. Historia i kultura Żydów polskich. Słownik, red. Alina Cała, Hanna Węgrzynek, Gabriela Zalewska, в статье «Literatura antyżydowska»

Աղբյուրներ խմբագրել

  • New Encyclopedia of Zionism and Israel, 1-, London and Toronto 1994.
  • Iwo Cyprian Pogonowski, Jews in Poland. A Documentary History, New York 1998. ISBN 0-7818-0604-6
  • Andrzej Leszek Szcześniak, Judeopolonia. Żydowskie państwo w państwie polskim. Wyd. 2 popr., Polskie Wydawnictwo Encyklopedyczne, Radom 2004, ss. 99. Seria: Biblioteka «Białych Plam», ISBN 83-88822-92-6
  • Andrzej Leszek Szcześniak, Judeopolonia II. Anatomia zniewolenia Polski. Wyd. 2 popr., Polskie Wydawnictwo Encyklopedyczne, Radom 2005, ss. 201. Seria: Biblioteka «Białych Plam», ISBN 83-89862-03-4
  • Andrzej Leszek Szcześniak, Judeo Polonia. Polskie Wydawnictwo Encyklopedyczne, Radom 2008, ss. 96, ISBN 978-83-7557-029-8
  • The Universal Jewish Encyclopedia, 1-10, New York 1948.
  • Alina Cała, Hanna Węgrzynek, Gabriela Zalewska: Historia i kultura Żydów polskich. Słownik. Warszawa: Wydawnictwo Szkolne i Pedagogiczne, 2000. ISBN 83-02-07813-1.
  • Jerzy Robert Nowak, Spory o historię i współczesność. Wyd. von borowiecky, Warszawa 2000, ss. 655, ISBN 83-87689-29-7

Արտաքին հղումներ խմբագրել