Հուդայի համբույրը (նկար, Կարավաջո)

«Հուդայի համբույր», Կարավաջոյի նկարը, որի բնօրինակը գտնվում է Դուբլինում, իսկ կրկնօրինակը գողացվել է Օդեսայի թանգարանից։

Հուդայի համբույրը
տեսակնկարների շարք
նկարիչԿարավաջո
տարի17-րդ դար
բարձրություն133,5 սանտիմետր
լայնություն133,5 սանտիմետր
ստեղծման վայրՀռոմ
ուղղությունBaroque painting of Italy?
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ և կտավ
հավաքածուԻռլանդիայի ազգային պատկերասրահ և Odesa Museum of Western and Eastern Art?
հիմնական թեմաՀիսուսի ձերբակալություն
հատվածն էՀուդայի համբույրը (նկար, Կարավաջո) և The Taking of Christ?
Ծանոթագրություններ
 The Taking of Christ by Caravaggio Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Նկարի սյուժեն հիմնված է ավետարանիչների հաղորդագրությունների վրա, որոնք վերաբերում են Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերին։ Հիսուսի աշակերտներից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին, դավաճանել է նրան՝ բացահայտելով բնակության վայրը և մատնելով պահակներին, երբ Հիսուսը լքել է Գեթսեմանի այգին։

Պատմություն խմբագրել

Կտավը ստեղծվել է նրա մշտական հաճախորդ Կիրիակո Մատեիի պատվերով։ Ենթադրվում է, որ 18-րդ դարում նկարն անհետացել է։ 1990 թվականին կորած գլուխգործոցը Սերջիո Բենեդետտիի կողմից ճանաչվել է Իռլանդիայի ազգային պատկերասրահի գլխավոր ռեստավրատոր՝ Հիսուսի դուբլինյան հասարակությունում կախված նկարի մեջ։ Կտավը ցուցադրվել է 1993 թվականին։ Բենեդետին ճանաչել է նկարը՝ մաքրելով այն։

1930-ականների սկզբից ի վեր՝ ճիզվիտյան սեղանատանը կախված նկարը երկար ժամանակ համարվել է հոլանդական կարավաջիստներից մեկի՝ Ջերարդ Վան Հոնտհորսթի կորած բնօրինակի պատճենը։ Այս հատկանիշով այն եկել է Մատեայի տոհմի ժառանգությունից, որը 1802 թվականին վաճառել են որպես Հոնտհորսթ Ուիլյամ Համիլթոն Նիսբեթին, որի շոտլանդական տանը նա մնացել է մինչև 1921 թվականը։ Այնուհետև այն վաճառվել Է իռլանդացի մանկաբույժ Մարիա լի-Վիլսոնին, որը 1930-ականներին նկարը նվիրաբերել է դուբլինյան ճիզվիտներին (հավանաբար 1934-ում)՝ շնորհակալություն հայտնելով 1920 թվականին Իռլանդիայի հանրապետական բանակի կողմից իր ամուսնու՝ կապիտան Պերսիվալ լի-Վիլսոնի սպանությունից հետո աջակցելու համար։

Այս պահին ճիզվիտները պատկերասրահին տրամադրել են անժամկետ վարձակալություն։

Կրկնություն Օդեսայում խմբագրել

 
Օդեսայի նկարը վերադարձից հետո ռեստավրացիա է պահանջել

«Հուդայի համբույրը» կտավն Օդեսայի Արևմտյան Եվրոպայի և արևելյան արվեստի թանգարանից գողացվել է 2008 թվականի հուլիսի 30-ին։ Երկար ժամանակ այն համարվել է հեղինակի կամ ընդհանրապես բնօրինակի կրկնությունը (ինչի հետ չէր համաձայնում Դուբլինի թանգարանը)։

Այն բացահայտվել է Բեռլինում։ 2010 թվականի հուլիսի 25-ին Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության կողմից ձերբակալվել է միջազգային հանցախմբի 4 անդամ (1 ռուս և 3 ուկրաինացի)։ Ուկրաինայի տարածքում գողության ևս 20 հնարավոր հանցակից է ձերբակալվել։ Կտավը հայտնաբերվել է այն ժամանակ, երբ գողերը փորձում էին այն տրամադրել ընդհատակյա նմուշահավաքին[1]։ Հանցագործությունը բացահայտվել է կեղծ գնորդ-«միլիոնատերի» ներդրման շնորհիվ[2]։

2012 թվականին ուկրաինական թանգարանը ընդունել է, որ օդեսական «Հուդայի համբույրը» դուբլինյան նկարի հեղինակային կրկնօրինակը չէ։ Ուկրաինացի մասնագետները հայտարարել են, որ կատարած հետազոտություններից հետո նրանք համակարծիք են իռլանդական թանգարանի ներկայացուցիչների հետ։ Տատյանա Բիչկոն՝ Ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրենի փոխարինողը, որի հսկողության տակ է այժմ գտնվում նկարը, հայտնել է լրագրողներին, որ ճշմարտությունը բացահայտելու համար հարկ էր առաջացել գնալ Էրմիտաժ։ Պետերբուրգի թանգարանը, որի հսկողության տակ է գտնվում մեծ իտալացու բնօրինակներից մեկը (հայտնի «Լյուտնիստը»), 1954 թվականին Գրաբարյայի արհեստանոցներում զբաղվել է «Հուդայի համբույրի» վերականգնմամբ և հաստատել այդ վարկածը։ Ամենայն հավանականությամբ, կտավը նկարել է իտալացի նկարիչ Ջիովաննի դի Ատիլլին՝ Կարավաջոյի մահից 10 տարի անց։ Այն պատվիրել է բնօրինակի տիրոջ՝ Կիրիակո Մաթեի եղբայր Ասդրուբալե Մաթեին։ Աշխատանքը կրկնօրինակելու փաստը հաստատում են իր հաշվապահական գրքերի արձանագրությունները։ Պետերբուրգցի մասնագետները պնդում են, որ նկարը բնօրինակ չէ։ Այն չի համապատասխանում Կարավաջոյի նկարելաոճին։ Դա ակնհայտ է դարձել ռենտգենյան նկարները ուսումնասիրելուց հետո[3]։ Նկարը արմատական վերականգնման կարիք է ունեցել։

Նկարը կարիք ուներ էական վերականգնողական աշխատանքների։

2012 թվականի ամռանը Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի (Մոսկվա) տնօրեն Իրինա Անտոնովնան «Սուրբ Ղուկասի վերադարձը։ Ուկրաինայի VI—XVIII դարերի արևմտաեվրոպական գեղանկարչություն» ցուցահանդեսի բացմանը, որտեղ ցուցադրվել են ուկրաինական թանգարանների 100 գլուխգործոցներ (այդ թվում՝ այլ բարձրորակ գողության Սուրբ Ղուկասի (Հալսի) նկարը), պատմել է, որ Օդեսայի «կարավաջոն» նախատեսվել է ցուցահանդեսին մասնակցելու համար, բայց քանի որ նրա հեղինակային իրավունքը վերանայվել է, ցուցանմուշների ցուցակում նրան չեն ընդգրկել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Украденная в Одессе картина Караваджо найдена в Берлине
  2. «Светлана Храмова. Поцелуй Иуды // Частный Корреспондент». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 16-ին.
  3. «Поцелуй Иуды» Караваджо из Одессы оказался подделкой

Արտաքին հղումներ խմբագրել