Հուգենոտական խաչ(ֆր.՝ Croix huguenote), քրիստոնեական կրոնական խորհրդանիշ, որն ի հայտ է եկել Ֆրանսիայում և ռեֆորմատական հավատքի ամենաընդունված ու հայտնի խորհրդանիշերից է։ Խաչը նաև Ֆրանսիայի ռեֆորմատական եկեղեցու լոգոտիպի մի մասն է (ֆր.՝ L’Eglise Réformée de France, ÉRF).

Հուգենոտական խաչ

Ծագում խմբագրել

Համարվում է, որ խաչը մտածել ու ստեղծ է արծաթագործ-ոսկեգործ Միստրը Նիմից, 1688 թվականին։ Որպես հիմք վերցվել է Մալթական խաչը։ Նանտի Էդիկտից հետո խաչն ընդհանուր նգործածության մեջ մտավ հուգենոտների շրջանում և հավաստում էր այն կրողի հավատքի մասին։ Կախված աղավնին ավելացվեց որպես Սուրբ հոգու խորհրդանիշ, բայց սարսափելի հետապնդումների պատճառով այն փոխարինեցին մարգարտով, որը արցունք էր խորհրդանշում։

Խորհրդանշումը խմբագրել

Հուգենոտյան դրոշի խորհրդանշումը հատկապես հարուստ է։ Նրա յուրաքանչյուր բաղադրամաս ունի որոշակի իմաստ։

Առանձին բաղադրիչների սիմվոլիկան խմբագրել

  • Խաչը՝ որպես քրիստոնեական հավատքի խորհրդանիշ, ներկայացնում է ոչ միայն Քրիստոսի մահը, այլ նաև հաղթանակը մահի ու անպատվության դեմ։ Նույնն է խորհրդանշում նաև Մալթական խաչը։
  • Ութ կետերը խորհրդանշում են երանության ութ ավետարանային պատվիրանները (Մտ. 5:3-12
  • Չորս հերալդիկ շուշանները խորհրդանշում են Նոր Կտակարանի չորս ավետարանները։ Յուրաքանչյուր շուշան ունի երեք թերթիկ, որը ընդհանուր կազմում է տասներկու թերթիկ՝ առաքյալների թվով։
  • Շուշանների միջև ընկած սրտաձև հատվածը խորհրդանշում է հավատարմությունը։ Համարվում է, որ այդպիսին էր Ժան Կալվինի կնիքը։
  • Կախված աղավնին խորհրդանշում է Սուրբ հոգին (Հռոմ. 5:16)։ Ինչպես նշվեց վերևում, դաժան հետապնդումների ժամանակ աղավնին փոխարինվեց մարգարտով, որը խորհրդանշում էր արտասունքը։

Արտաքին հղումներ խմբագրել