Հորդանանի թագավորական պահակախումբ

Հորդանանի թագավորական պահակախումբ, Համզա Իբն Աբդ Ալ-Մութթալիբ (Սայեդ Ալ-Շուհադա), Հորդանանի զինված ուժերի ստորաբաժանում։ Պահակախումբը Հորդանանի բանակի առավել էլիտար միավորումներից է և առաջին հերթին պատասխանատու է արքայական Հաշիմյանների դինաստիայի պահպանության և պաշտպանության համար։

Հորդանանի թագավորական պահակախումբ
الحرس الملكي الأردني

Զինանշան
Տեսակբրիգադ
Երկիր Հորդանան
Հիմնադրված էհոկտեմբեր, 1920
Գլխավոր շտաբԱմման
Ղեկավարություն
ՀրամանատարԱբդալլահ II
Պաշտպանության ղեկավարԳեներալ Օղլա Ղամմար Ալ Զբոուն
Տես նաև
ՊատմությունՑամաքային զորքեր
Արաբական լեգիոն
Տրանսհորդանանի սահմանային զորքեր
 Jordan Royal Guard Վիքիպահեստում

Թագավորական պահակախումբը տեղակայված է Ամմանում։ Նրանք հիմնականում ձևավորվում են Հորդանանի արևելյան ափին գտնվող առավել հավատարիմ բեդուիններից։ Թագավորական պահակախումբը չպետք է շփոթել Թագավորի թիկնազորի հետ, որն առավելապես արարողակարգային է։

Թագավորական պահակախումբը գտնվում է թագավորի անմիջական անձնական վերահսկողության ներքո։ Գոյություն ունի նաև թագավոր Աբդալլահ II-ին հատկացված հատուկ պահակախումբ, որը կոչվում է «Նորին Մեծություն Հատուկ Անվտանգության Խումբ»։ Հատուկ անվտանգության զորամիավորը պատասխանատու է թագավորի նեղ անձնական անվտանգության համար և համարժեք է Հայաստանի ԱԱԾ-ի պետական պահպանության ծառայությանը։ Անվտանգության խմբի հրամանատարը թագավորի եղբայր Արքայազն Ալին է[1][2]։

Թագավորական պահակախմբի ներկայիս հրամանատարը գեներալ Օղլա Ղամմար Ալ Զբոունն է, որն այդ պաշտոնին է 2010 թվականի հունիսից։

Կազմակերպություն խմբագրել

  • Գլխամասային գրասենյակ
  • Նորին Մեծություն Անվտանգության խումբ (مجموعة الأمن الخاص لجلالة القائد الأعلى)
  • Մուհամմադիյա շրջանային խումբ (مجموعة منطقة المحمدية)
  • Ալ-Մաքքար Ալաամիր շրջանային խումբ (مجموعة منطقة المقر العامر)
  • Կրակի վարման խումբ (مجموعة الإسناد الناري)
  • Պատվո պահակախումբ (مجموعة حرس الشرف)
  • Թագավորական թիկնազոր (وحدة الفرسان)
  • Թագավորական պահակախմբի ուսումնական կենտրոն

Նախկին ղեկավարներ խմբագրել

1998 թվականից մինչև 2008 թվականի հունվարի 28-ը պահակախմբի հրամանատարը եղել է Արքայազն Ալի բին ալ-Հուսեյնը[2], իսկ նրանից առաջ հրամանատարը եղել է Մուսեյն Մաջալին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. 2,0 2,1 «Archived copy» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)