Հովսեփ Պաղնեցի

հայ թարգմանիչ

Հովսեփ Պաղնացի (ծննդյան և մահվան թվականները անհայտ), V դարի հայ թարգմանիչ, հայկական այբուբենի ստեղծման նպատակով Մեսրոպ Մաշտոցի հետ Ասորիք մեկնած աշակերտներից։ Հովհան Եկեղյացու հետ մասնակցել է Մեսրոպ Մաշտոցի ձեռնարկած Աստվածաշնչի թարգմանությանը։ Հետագայում Հովսեփ Պաղնացի, Եզնիկ Կողբացու հետ, նորից է գնացել Ասորիք՝ եկեղեցական հայրերից թարգմանություններ կատարելու։ Այստեղից նրանք մեկնել են Կոստանդնու Պոլիս՝ հունարենի մեջ հմտանալու։ Պոլսում նրանց միացել են Ղևոնդը և Կորյունը։ Հովսեփ Պաղնացի և նրա ընկերները կարգվել են հունարենի թարգմանիչ։ Հայրենիք վերադառնալով նրանք թարգմանելու համար իրենց հետ բերել են Աստվածաշնչի լավագույն օրինակը և Նիկիայի ու Եփեսոսի ժողովների կանոնները։

Հովսեփ Պաղնեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունթարգմանիչ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 579