Հովսեփ Բեյրան

վեներաբան

Հովսեփ (Ժոզեֆ) Բեյրան (1825, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն - 1866, Փարիզ), վեներաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1850), պրոֆեսոր (1864):

Հովսեփ Բեյրան
Ծնվել է1825
ԾննդավայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է1866
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունՓարիզի համալսարան (1850)
Մասնագիտությունվեներաբան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1850)

Կենսագրություն խմբագրել

Հովսեփ (Ժոզեֆ) Բեյրանը ծնվել է 1825 թվականին, Ադրիանուպոլիս քաղաքում։ 1850 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1850-1854 թվականներին Կ. Պոլսում, այնուհետև Փարիզում զբաղվել է ուրոլոգիայով և վեներաբանությամբ։ 1864 թվականից եղել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր։ Հեղինակ է «Վեներական հիվանդությունների մասին» (1851), «Բժշկությունը Թուրքիայում» (1854), «Ընդհանուր ախտաբանություն» (1863) ֆրանսերեն գրքերի։

Բեյրանի պատրաստած «0piat de Веуran» դեղանյութը երկար տարիներ կիրառվել է որպես վեներական հիվանդությունների դեմ պայքարի միջոց[1]։

Հովսեփ (Ժոզեֆ) Բեյրանը մահացել է 1866 թվականին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։

Երկեր խմբագրել

  • «Վեներական հիվանդությունների մասին» (1851, ֆրանս.):
  • «Բժշկությունը Թուրքիայում» (1854, ֆրանս.):
  • «Ընդհանուր ախտաբանություն» (1863, ֆրանս.):
  • «Միզուղիների հիվանդությունների մասին դասախոսությունները» (1865, ֆրանս.):

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։