Հովնան Դավթյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովնան Դավթյան, (Հոնան Նանոյան, 1865, Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - 1918, Ժնև, Շվեյցարիա), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։
Հովնան Դավթյան | |
---|---|
Ծնվել է | 1865 |
Ծննդավայր | Շուշի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | 1918 |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա |
Կրթություն | Ներսիսյան դպրոց և Ժնևի համալսարան |
Մասնագիտություն | հասարակական գործիչ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Շուշիի թեմական, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, Ժնևի համալսարանում ուսումնասիրել է հասարակական գիտություններ։ 1891 թվականից եղել է ուսուցիչ Թավրիզում, որտեղ միացել է Հովսեփ Արղությանի և Նիկոլ Դումանի խմբին։ ՀՅԴ կուսակցության 1892 թվականի առաջին ընդհանուր ժողովի նախաձեռնողներից էր, Սիմոն Զավարյանի հետ հանդես է եկել սոցիալիստական գաղափարների պաշտպանությամբ։ 1895-1896 թվականներին Ժնևում խմբագրել է «Դրոշակը»։ 1898 թվականին վերադարձել է Թավրիզ։ 1905-1906 թվականներին Թիֆլիսում խմբագրել է «Հառաջ» թերթը։ Հայ-թաթար. ընդհարումների ժամանակ Շուշիում ջանացել է հարթել երկու ժոդովուրդների հարաբերությունները։ 1909-1913 թվականներին Թավրիզում եղել է Կենտրոնական դպրոցի տեսուչ, ապա անցել է Ժնև, ուր մահացել է թոքախտից[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արղության Հ, Հովնան Դավթյան (հուշեր անցյալից), Վեմը, 3, 1938, էջ 87-92։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |