Հովհաննես Հերմոնեցի

(Վերահղված է Հովհան Հերմոնեցիից)

Հովհաննես Հերմոնեցի (նաև կոչվել է Կոլոտիկ, 1370, մահացել է 1440-ական թթ.-ի վերջին), հայ եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Վայոց ձորի Հերմոն վանքում, ապա աշակերտել Գրիգոր Տաթևացուն։ Վերջինիս մահից հետո հիշվում է որպես Տաթևի դպրոցի ուսուցչապետ և մեծ վարդապետ։ 1430-ական թթ․ Թովմա Մեծոփեցու հետ պայքարել է Հայոց կաթողիկոսությունը Սսից Էջմիածին տեղափոխելու համար։ Վճռական դեր է ունեցել կաթողիկոս Կիրակոս Ա Վիրապեցու գահընկեցության և Գրիգոր Ժ Ջալալբեկյանցի կաթողիկոս ընտրվելու գործում։ Ընդօրինակել է մի ճառընտիր, երկասիրել Եսայու մեկնությունը և Լուծմունք Դիոնիսիոսի։

Հովհաննես Հերմոնեցի
Ծնվել էանհայտ
Ծննդավայրանհայտ
Մահացել է1440-ականներ
Մահվան վայրանհայտ
Մասնագիտությունգիտնական
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png