Հովհաննես Քոլոզյան
Քոլոզյան Հովհաննես, Քոլոզ վարժապետ (1792, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1879, Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն), հայագետ, պատմաբա], մանկավարժ, կղերապահպանողական հոսանքի պարագլուխը Վասպուրականում։
Հովհաննես Քոլոզյան | |
---|---|
Ծնվել է | 1792 |
Ծննդավայր | Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1879 |
Մահվան վայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան, հայագետ և ուսուցիչ |
Կատարած աշխատանքներԽմբագրել
Վանի հարուստ աղաների նյութական օգնությամբ բացել է ծխական դպրոցներ, որոնցում գերադասությունը տրվել է կրոնական առարկաներին, կիրառվել ուսուցման ավանդական (ըստ որոշ կարծիքների՝ հետադիմական) մեթոդներ։ Հեղինակ է «ժամանակագրություն Վանի վերջին երկու դարերու պատմությանը» գրաբար, չափածո ծավալուն աշխատության, որտեղ հավաստի նյութեր կան քուրդ բեկերի ավարառությունների և ասպատակությունների, քրդական դերեբեյությունների վերացման վերաբերյալ (ձեռագիրը պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում)։ Գրել է բազմաթիվ այլ չափածո երկեր, թողել հուշեր և այլն, որոնք ցրված են Երուսաղեմի, Փարիզի Նուպարյան, Երևանի Մատենադարաններում և այլ ձեռագրատներում։
ԳրականությունԽմբագրել
- Տեր-Մկրտչյան Ե., Գանձեր Վասպուրականի, հ. 1, Բոստոն, 1966:
- Ղազարյան Հ. Մ., Արևմտահայերի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությունը 1800-1870 թվականներին, Երևան,1967:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |