Հովհաննես Տեր-Միրաքյան

հայ մանկավարժ-մեթոդիստ

Հովհաննես Հարությունի Տեր-Միրաքյան (հունվարի 6, 1856(1856-01-06), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 25, 1938(1938-09-25), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ մանկավարժ-մեթոդիստ։ ՀԽՍՀ աշխատանքի հերոս (1935

Հովհաննես Տեր-Միրաքյան
Ծնվել էհունվարի 6, 1856(1856-01-06)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 25, 1938(1938-09-25) (82 տարեկան)
Մահվան վայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան, Ներսիսյան դպրոց և Հովնանյան դպրոց

Կենսագրություն խմբագրել

Միջնական կրթությունը ստացել է Թիֆլիսում, բարձրագույնը՝ Լայպցիգում և Վիեննայում (1883-1888)։ Եղել է Զմյուռնիայի (Իզմիր) հայկական դպրոցների ուսուցիչ և տեսուչ։ Կազմակերպել է կիրակնօրյա դպրոց հայ բանվորների համար։ 1894 թվականին հրավիրվել է էջմիածնի Գևորգյան ճեմարան, դասավանդել մանկավարժություն և հոգեբանություն։ 1895 թվականին նշանակվել է Ալեքսանդրապոլի դպրոցների տեսուչ։ 1896 թվականին աքսորվել է Տամբովի նահանգ։ 1905 թվականին մանկավարժական գործունեությունը վերսկսել է Թիֆլիսում։ Եղել է Ներսիսյան դպրոցի ուսուցիչ և տեսուչ, հայկական դպրոցների թեմական տեսուչ (1911-1914), Հովնանյան դպրոցի տեսուչ (1914-19211921 թվականին հրավիրվել է Երևան, աշխատել լուսժողկոմատում և մանկավարժական ինստիտուտում։ 1923 թվականից պաշտոնավարել է Ալեքսանդրապոլում։ Հեղինակ է մանկավարժական բազմաթիվ հոդվածների, դասագրքերի, թարգմանությունների։

Երկեր խմբագրել

  • Ժողովրդի ընթերցանութիւնը, Թ., 1896:
  • Դեռահասների ազատ ընթերցանութիւնը, Թ., 1898:
  • Մեթոդական գործնական ցուցմունքներ, Թ., 1912:

Գրականություն խմբագրել

  • Երախտավոր մանկավարժ մատենագետը։ Հովհաննես Տեր-Միրաքյան։ Մելյան, Բալաբեկ Գրիգորի, Երևան։ Լույս, 1976[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Հովհաննես Տեր-Միրաքյան»։ avproduction.am։ Արխիվացված է օրիգինալից 2022-04-18-ին։ Վերցված է 2019-01-06 
  2. Մելյան Բալաբեկ Գրիգորի (1976)։ Երախտավոր մանկավարժ մատենագետը։ Հովհաննես Տեր-Միրաքյան։ ՀՍՍՀ Մանկավարժական ընկերություն, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական ինստիտուտ։ Երևան: Լույս 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 678