Հովհաննես Սոմունճյան

հայ բժիշկ

Հովհաննես Սոմունճյան (1879, Պարտիզակ - հոկտեմբերի 1, 1957(1957-10-01), Կոմոտինի), հայ բժիշկ, ազգային, հասարակական, կուսակցական գործիչ։

Հովհաննես Սոմունճյան
Ծնվել է1879
ԾննդավայրՊարտիզակ
Մահացել էհոկտեմբերի 1, 1957(1957-10-01)
Մահվան վայրԿոմոտինի
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1879 թվականին, 1879 Պար­տի­զակ ավանում։ Սովորել է ամերիկացի միսիոներների Պարտիզակի Բյութանիայի բարձրագույն վարժարանում։ Ավարտել է Կ. Պոլ­սի Օսմանյան կայսերական բժշկական համալսարանը։ Երկար տարիներ Բրուսայի հայաշատ շրջաններում բժիշկ, ապա՝ քաղաքապետական բժիշկ է աշխատել։ 1914 թվականին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ Պաղեստինի ռազմաճակատում գերի է ընկել անգլիացիներին։ 1922 թվականին Փոքր Ասիայի աղետի հետևանքով ապաստանել է Հունաստանում և հաստատվել Թրակիայի Քոմոթինի (Գյումյուլջինա) քաղաքում, ուր ապրել և աշխատել է 35 տարի։ Քոմոթինիի հայ համայնքի պառակտման ամենասուր շրջանում գտնվել է պայքարի առաջին գծի վրա՝ մնալով ՀՅԴ-ի կողքին։ Ժողովրդական ընտրության արդյունքում ստանձնել է Քոմոթինիի ազգային մարմնի ատենապետի պաշտոնը։ Ընտրվել է նաև Քոմոթինիի քաղաքապետական խորհրդի անդամ՝ 4 տարիով։ Հանրային շահերի և ազգային-քաղաքական առաջադրությունների առողջ ըմբռնում է ունեցել, եղել խղճամիտ բժիշկ, բնավորությամբ շենշող, ընկերական, ուղղամիտ, սիրված բոլորից։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 1-ին, Քոմոթինի քաղաքում՝ 78 տարեկանում։

Գրականություն խմբագրել

  • Գէորգեան Կարօ, Ամէնուն տարեգիրքը, Զ. տարի,1959, Պէյ­րութ, 1960։

Աղբյուրներ խմբագրել

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։