Հովհաննես Սարուխանյան (հեղափոխական)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Սարուխանյան (այլ կիրառումներ)
Սարուխանյան Հովհաննես Սարգսի (1882, սեպտեմբերի 5, Նոր Բայազետ- 1920, մայիսի 23), հեղափոխական, 1920 թվականի Մայիսյան ապստամբության ղեկավարներից։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։
Հովհաննես Սարգսի Սարուխանյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1882 սեպտեմբերի 05 |
Ծննդավայր | Նոր Բայազետ |
Մահացել է | 1920, մայիսի 23 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Երևանի ուսուցչական սեմինարիան, Թիֆլիսի ուսուցչական ինստիտուտը։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1900-ական թվականների սկզբներից՝ Նոր Բայազետում, որտեղ 1904 թվականին կազմակերպել է մարքսիստական խմբակ։ Մանկավարժական գործունեության տարիներին (1910 թվականին՝ Իգդիրում, 1911 —1915 թվականներին՝ Կաղզվանում, 1915 թվականից՝ Կարսում) Սարուխանյանը վերականգնել և ամրապնդել է տեղական ադմինիստրացիայի կազմակերպությունները։ Բոլշևիկներ Ցա․ Լավրենտևի (Լ․ Մարթվելիշվիլի), Ա․ Մետեչևի, Մ․ Ակարյուկինի և ուրիշների հետ 1915—1918 թվականներին ղեկավարել է Կարսի կայազորի զինվորների և աշխատավորների հեղափոխական ելույթները։ 1918 թվականի գարնանը տեղափոխվել է Թիֆլիս, որտեղ շարունակել է հեղափոխական աշխատանքը։ 1919 թվականին ձերբակալվել և արտաքսվել է Կարս։ Նույն թվականի հոկտեմբերին տեսչի պաշտոնով աշխատել է Նոր Բայազետում, որտեղ դարձել է բոլշևիկյան կազմակերպության ղեկավարը և պայքար ծավալել դաշնակցականների իշխանության դեմ։ 1920 թվականի մայիսի 13-ից եղել է Ն․ Ղարանլուղում (Մարտունի) ստեղծված Ռազմահեղափոխական կոմիտեի նախագահը։ Հեղկոմի զինված ուժերը մայիսի 17-ին գրավելով Նոր Բայազետը՝ գավառում հռչակել են խորհրդային իշխանություն։ Ապստամբության պարտությունից հետո գնդակահարվել է դաշնակցականների կողմից։ Սարուխանյանի անունով է կոչվում նախկին Դալիղարդաշ գյուղը` այժմ Սարուխան, Կամոյում՝ փողոց, դպրոց և կենտրոնական հրապարակը, որտեղ կանգնեցված է նրա կիսանդրին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |