Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյան

Նորին երանության կաթողիկոս Հովհաննես Պետրոս XVIII (աշխարհիկ անունը՝ Օվանես Կասպարյան, Յովհաննէս Պետրոս ԺԸ Գասպարեան, հունվարի 20, 1927(1927-01-20), Կահիրե, Եգիպտոս - հունվարի 16, 2011(2011-01-16)[1], Բեյրութ, Լիբանան), Բաղդադի արքեպիսկոպոս (06․12․1972-05․08․1982), Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք (05․08․1982-28․11․1998), Կիլիկիայի Հայոց պատրիարք, Բզոմմարի վանական պատրիարքական միաբանության անդամ։

Հովհաննես Պետրոս ԺԸ Գասպարյան
 
Կրթություն Pontifical Lateran University?
Մասնագիտություն կաթոլիկ քահանա
Ծնունդ հունվարի 20, 1927(1927-01-20)
Կահիրե, Եգիպտոս
Մահ հունվարի 16, 2011(2011-01-16)[1] (83 տարեկան)
Բեյրութ, Լիբանան

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Եգիպտոսի Կահիրե քաղաքում։ 1943 թվականին դարձել է Զմմառի վանական պատրիարքական միաբանության անդամ։ 1946 թվականից Հովհաննես Կասպարյանը սովորել է Իտալիայի Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում։ 1952 թվականի ապրիլի 13-ին ձեռնադրվել է քահանա, որից հետո եղել է Զմմառի պատրիարքական միաբանության փոխնախագահ։ Միևնույն ժամանակ, մինչև 1957 թվականը, դասավանդել է Հռոմի հայկական դպրոցում։ 1957 թվականին նշանակվել է Եգիպտոսի հայ կաթոլիկ համայնքի առաքելական կառավարիչ։ 1972 թվականի դեկտեմբերի 6-ին Պողոս VI պապը Հովհաննես Կասպարյանին նշանակել է Բաղդադի արքեպիսկոպոս։ 1973 թվականի փետրվարի 25-ին Հովհաննես Կասպարյանը ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1982 թվականի օգոստոսի 5-ին Հայ կաթողիկե եկեղեցու սինոդը Հովհաննես Կասպարյանին ընտրել է Կիլիկիայի Հայոց պատրիարք[2]։ 1982 թվականի օգոստոսի 7-ին Լիբանանի Բզոմմար քաղաքում տեղի է ունեցել Հովհաննես Կասպարյանի հանդիսավոր գահակալությունը որպես Կիլիկիայի Հայոց պատրիարք։ 1998 թվականի նոյեմբերի 28-ին Հովհաննես Պետրոս XVIII-ը թոշակի է անցել։

Մահացել է 2011 թվականի հունվարի 16-ին, Լիբանանում, երկարատև հիվանդությունից հետո։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել