Հովհաննես Մեծոփեցի

Հովհաննես Մեծոփեցի (1340, գյուղաքաղաք Զարիշատ, Քաջբերունիք գավառ - 1410, Հավուց Թառ), հայ մանկավարժ, գրիչ, եկեղեցական գործիչ։ Կրթվել է Մեծոփավանքում և Տաթևի համալսարանում։ Համալսարանն ավարտելուց հետո ստացել է վարդապետի աստիճան, վերադարձել հայրենի գավառ, ձեռնամուխ եղել Մեծոփավանքի վերաշինությանը, ստանձնել վանքի դպրոցի ղեկավարությունը։ Հովհաննես Մեծոփեցին ընդօրինակել է փիլիսոփայական բովանդակությամբ մի ձեռագիր (Մատենադարան, ձեռ. № 5931)։

Հովհաննես Մեծոփեցի
Ծնվել է1340
Մահացել է1410
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 564 CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png