Հովհաննես Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Ավդալի Մարտիրոսյան (1919, Ղարաքիլիսա - անհայտմահացել է 1987 թ․ին Թալինի շրջան գյուղ Կաթնաղբյուր), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ ԽՄԿԿ անդամ (1944):
Հովհաննես Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | 1919 |
Ծննդավայր | Ղարաքիլիսա |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | մանկավարժ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելՀովհաննես Մարտիրոսյանը ծնվել է 1919 թվականին Կիրովական քաղաքում։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական տեխնիկումը, աշխատել Իրինդ գյուղի յոթնամյա դպրոցում, դասավանդել հայոց լեզու և գրականություն[1]։
Զորակոչվել է բանակ, զինվորական ծառայության։ 1941 թվականի հունիսին Մարտիրոսյանը ծառայել է Լենինգրադում (Պուշկինո) և պատերազմի առաջին օրերից մինչև 1943 թվականի վերջը մասնակցել է գերմանաֆաշիստական զորքերի դեմ մղված մարտերին Վիբորգի, Վոլխովի, Սինյավինոյի մոտ, Լենինգրադի մատույցներում։ Եղել է հրետանային հաշվարկի, իսկ այնուհետև՝ դասակի հրամանատար։ Հրամանատարության առաջադրանքները հաջողությամբ կատարելու համար պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով։ 1943 թվականի հունիսից 52-րդ բանակի կազմում Հովհաննեսը տեղափոխվել է Կուրսկ-Օրյոլի շրջան, այստեղ նույնպես հերոսաբար մարտնչել է թշնամու դեմ։ 1944 թվականի օգոստոսին նրանց զորամասը հասել է Լեհաստանի սահմանին։ 1945 թվականի հունվարին Սանդոմիրյան պլացդարմի համար մղված մարտերում խիզախություն ցուցաբերելու համար պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով։ Նրա մարտական ուղին ավարտվել է Գերմանիայի Գյորլից քաղաքում։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։
1945 թվականին Մարտիրոսյանը լեյտենանտի զինվորական կոչումով վերադարձել է տուն, նորից անցել է ուսուցչական աշխատանքի։ Ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտը և Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Աշխատել է Թալինի շրջխորհրդի գործկոմի ապարատում[1]։
Պարգևներ
խմբագրել- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան