Հովհաննես Մամիկոնյան

հայ գրականագետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովհաննես Լևոնի Մամիկոնյան (փետրվարի 20, 1907(1907-02-20)[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 30, 1970(1970-10-30)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Հովհաննես Մամիկոնյան
Ծնվել էփետրվարի 20, 1907(1907-02-20)[1]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհոկտեմբերի 30, 1970(1970-10-30)[1] (63 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Սովետական Հայաստան և ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԽաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց, ԵՊՀ պատմության ֆակուլտետ (1932)[1] և Սանկտ Պետերբուրգի մշակույթի պետական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[1]
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր) քաղաքում։ Մանկուց զրկվել է ծնողներից։ 1921-1923 թթ. աշխատել է որպես ցրիչ։ 1928 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1928-1929 թթ. որպես ուսուցիչ աշխատել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (այդ բաժինն այն ժամանակ վերածվել էր Երևանի մանկավարժական ինստիտուտի)։ 1933-1936 թթ. սովորել է Լենինգրադի արվեստաբանության ինստիտուտի արևմտաեվրոպական գրականության բաժնի ասպիրանտուրայում։ 1936-1949 թթ. դասախոսել է Երևանի պետական համալսարանում, միաժամանակ 1937-1941 թթ. եղել է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկանը։

1940 թվականին Թբիլիսիի համալսարանում «Հումորը և սատիրան Հոֆմանի ստեղծագործություններում» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1941-1948 թթ. եղել է «Սովետական Հայաստան» օրաթերթի խմբագիրը։ 1948-1951 թվականներին աշխատել է ՀԿԿ Կենտկոմում որպես պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1953-1954 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրենը, 1953-1957 թթ.՝ Երևանի համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչը, 1957 թվականից՝ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչը։ Միաժամանակ, 1957-1962 թթ. աշխատել է որպես համալսարանի ռոմանո-գերմանական լեզուների ու գրականության ֆակուլտետի դեկան։ ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

1967 թվականին «Մարդը և նրա կերպարը գրականության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան[2][3]։

Պարգևներ խմբագրել

  • Հայրենական պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Սիմեոն Հակոբյան), Վաղարշապատ, 1933, 110 էջ։
  • Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Սիմեոն Հակոբյան), Վաղարշապատ, 1935, 56 էջ։
  • Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Սիմեոն Հակոբյան), Երևան, Հայտնարկոոպի տպարան, 1936, 59 էջ։
  • Ֆրիդրիխ Շիլլեր, Երևան, Պետհրատ, 1937, 30 էջ։
  • Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, պրակ 1, Երևան, Պետհրատ, 1939, 130 էջ։
  • Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, պրակ 2, Երևան, Պետհրատ, 1940, 60 էջ։
  • Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, պրակ 3, Երևան, Պետհրատ, 1940, 80 էջ։
  • Սերվանտեսի կյանքը և ստեղծագործությունը, Երևան, Պետհրատ, 1940, 34 էջ։
  • Ֆաշիզմը կուլտուրայի թշնամի, Երևան, Հայպետհրատ, 1942, 34 էջ։
  • Ֆաշիզմը կուլտուրայի թշնամի, Երևան, Հայպետհրատ, 1943, 34 էջ։
  • Արևմտյան Եվրոպայի Վերածնության դարաշրջանի գրականության պատմություն, Երևան, Հայպետհրատ, 1945, 372 էջ։
  • Սովետական գրականության բոլշևիկյան դաստիարակության համար, Երևան, Հայպետհրատ, 1949, 274 էջ։
  • Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Հայպետհրատ, 1957, 740 էջ։
  • Արտասահմանյան գրականության պատմություն, Երևան, Հայպետհրատ, 1961, 806 էջ[4]։
  • Մարդը և նրա կերպարը գրականության մեջ, Երևան, «Հայաստան», 1966, 514 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 358.
  3. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
  4. Մամիկոնյան, Հովհաննես (1961). Արտասահմանյան գրականության պատմություն։ Վերածնության դարաշրջան. Հայպետհրատ.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Մամիկոնյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 192