Հովհաննես Կարապետյան (բեմադրիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Կարապետյան (այլ կիրառումներ)
Հովհաննես Լևոնի Կարապետյան (Հովհաննես Կաղզվանցյան, ապրիլի 1, 1914, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 1994, Երևան, Հայաստան), հայ բեմադրիչ։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Հովհաննես Կարապետյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1914 |
Ծննդավայր | Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 30, 1994 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ |
ԿենսագրությունԽմբագրել
1932-1936 թվականներին սովորել է Մոսկվայի հայկական կուլտուրայի տան դրամատիկական ստուդիայում, միաժամանակ մասնակցել է Ռուբեն Սիմոնովի թատերական ստուդիայի աշխատանքներին։ 1936 թվականին սկսել է բեմական գործունեությունը Լենինականի Մռավյանի անվան թատրոնում` որպես ռեժիսոր։ 1938-1941 թվականներին եղել է Դիլիջանի, 1941-1948 թվականներին` Ստեփանավանի, 1950-1952 թվականներին` Գորիսի, 1952-1957 թվականներին` Կիրովականի թատրոնների ռեժիսոր։ Նրա գործունեության տարիներին վերելք է ապրել մարզային թատրոնների դերը հասարակության մեջ։ 1957 թվականից եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ռեժիսոր։ 1969 թվականից երկար ժամանակ ընդմիջումներով եղել է Լեռնային Ղարաբաղի մարզկենտրոն Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը[1]։
ԲեմադրություններԽմբագրել
- Շիրվանզադեի «Նամուսը», «Չար ոգին», «Մորգանի խնամին», «Արմենուհին»
- Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա», «Քանդած օջախ»
- Վիլյամ Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ», «Կամակոր կնոջ սանձահարումը»
- Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարը»
- Գագլոևի «Ասք մոր մասին»
- Վազգեն Օվյանի «Մեծ լոռեցին»
Մրցանակներ, պարգևներԽմբագրել
- 1969 թվականին Երևանում Հովհաննես Թումանյանի 100-ամյակին նվիրված մրցույթում «Մեծ լոռեցին» արժանացել է երկրորդ մրցանակի
- 1945 թվականին արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, ապա՝ ժողովրդական արտիստի կոչման