Հովհաննես Խիզանյան

հայ ճարտարապետ

Հովհաննես Կոստանդինի Խիզանյան (1873, Մանգլիս - 1952, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Հովհաննես Խիզանյան
Ծնվել է1873
ԾննդավայրՄանգլիս
Մահացել է1952
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի ճարտարապետության և քաղաքացիական ճարտարագիտության պետական համալսարան (1900)

Կենսագրություն խմբագրել

1900 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։

Խիզանյանի նախագծերով Բաքվում կառուցվել են նավթահանքերի վարչության շենքը, «Միրզոև եղբայրներ և ընկերներ» նավթարդյունաբերական ընկերության, «Բեկտնդորֆ և ընկերներ» ընկերության առևտրային տները, «Մանթաշև և ընկերներ» նավթարդյունաբերական ընկերության տունը, ներքին այրման շարժիչների ցուցահանդեսի տաղավարները, մանկական հիվանդանոց, Երևանում` բնակելի տներ, Սևանում` ձկան բազմացման կայանը, Ստեփանավանում՝ յուղի և պանրի պահեստարանը։

Հեղինակ է «Լանջավոր կտուրների պրոյեկտում» (1935) ուսումնական ձեռնարկի։

Պարգևներ խմբագրել

Արժանացել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի արծաթե մեդալի[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.