Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)

Հովհաննես Թումանյանի թանգարանը Երևանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (այլ կիրառումներ)

Հովհաննես Թումանյանի թանգարան, հիմնադրվել է 1953 թվականի ապրիլի 5-ին՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծի մահվան 30-ամյակին։ Թանգարանի ճարտարապետը Գրիգոր Աղաբաբյանն է։

Հովհաննես Թումանյանի թանգարան
Տեսակհուշային թանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՎայրԵրևան
ՀասցեՄոսկովյան 40, Երևան, Հայաստան
Հիմնադրվել է1953
Այցելուներ40 000 մարդ
ՏնօրենԱնի Եղիազարյան
Կայքtoumanian.am
Քարտեզ
Քարտեզ

Ցուցադրություն խմբագրել

Թանգարանի հիմնադիրը և առաջին տնօրենը բանաստեղծի դուստրն է՝ Աշխեն Թումանյանը։ Թանգարանի ցուցանմուշներն են ձեռագրերի պատճենները, ֆոտոփաստաթղթերը և Թումանյանի ինքնատիպ ստեղծագործությունների բնօրինակները։ Այստեղ պահվում են ավելի քան 18.000 ցուցանմուշներ։

1969 թվականին նոր ցուցասրահում ցուցադրվող նմուշները հիմնականում նվիրված են Հովհաննես Թումանյանի կյանքին և ստեղծագործություններին։ Թումանյանի ստեղծագործական արվեստով հետաքրքրվողներն այստեղ կարող են տեսնել գրողի անձնական իրերը, փաստաթղթերը, ձեռագրերը, էսքիզները և հրատարակություններն ավելի քան 45 լեզուներով[1]։

Առաջին հարկ խմբագրել

Թանգարանի առաջին հարկի ցուցասրահներում ժամանակագրական կարգով ներկայացված են Թումանյանի կյանքին և գործունեությանը վերաբերող նյութերը՝ լուսանկարները, նամակները, փաստաթղթերը, ձեռագրերը, հեղինակի հեքիաթների և պատմվածքների թեմաներով ստեղծված պատկերներ։ Չորս սրահներով է անցնում «մեծ Հայի» կյանքը՝ ծննդից մինչև երկրային մահ։ Առաջին հարկի մի գողտրիկ անկյունից խորհրդավոր տպավորություն է գործում Թիֆլիսի «Վերնատան» կրկնօրինակը։

Երկրորդ հարկ խմբագրել
 
Թանգարանի ցուցանակը։

Երկրորդ հարկը հուշային բաժին է՝ Թումանյանի թիֆլիսյան վերջին բնակարանը՝ վեց սենյակներով, նույնությամբ վերարտադրված և ժամանակին եղած կահավորանքով։

Այստեղ պահպանվել է գրողի Թիֆլիսի տան մթնոլոտը։ Ցուցասրահի ամբողջ ունեցվածքը բանաստեղծի տան ճաշասենյակի, հյուրասենյակի և աշխատասենյակի ինտերիերի բաղադրիչ առարկաներն են։ Նույն հարկում՝ առանձին մեծ սրահում, ցուցադրվում է բանաստեղծի անձնական բացառիկ և բազմաբնույթ գրադարանը՝ 8000 օրինակ տարբեր լեզուներով և տարբեր ազգային, ժանրային բովանդակությամբ գրքերի ընտրանիով։

 
Հովհաննես Թումանյանի կիսանդրին թանգարանի պատին, քանդակագործ` Ղուկաս Չուբարյան
«Լոռվա ձորը» համայնապատկեր խմբագրել

Թանգարանի գողտրիկ անկյուններից է «Լոռվա ձորը» համայնապատկերը, որի դիտումն ուղեկցվում է «Անուշ» օպերայի հնչյուններով՝ այցելուին տեղափոխելով Հայաստանի հյուսիսային ամենից գեղեցիկ անկյուններից մեկը։

Դահլիճ խմբագրել

Թանգարանն ունի ընդարձակ, լուսավոր դահլիճ՝ նախատեսված ցուցահանդեսների, միջոցառումների, ներկայացումների համար և երկու այգի։

Միջոցառումներ խմբագրել

Թանգարանը թումանյանագիտական ու մշակութային գործուն կենտրոն է, որտեղ բացի թումանյանական ընթերցումներից, պոեզիայի երեկոներից ու հեքիաթին նվիրված տոնահանդեսներից՝ կազմակերպվում են նաև տարաբնույթ ցուցահանդեսներ։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է բարձունքի վրա, Երևանի կենտրոնում՝ Մոսկովյան 40 հասցեում, և թանգարան հասնելու համար հարկավոր է հաղթահարել 54 աստիճան, որը մեծ բանաստեղծի ապրած կյանքի տարիները խորհրդանշող թիվն է[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Եղեգնյա գրչով. գրական Երևան | Հովհաննես Թումանյան». Журнал ЖАМ. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին.
  2. «Հովհաննես Թումանյանի թանգարանի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 239