Հովհաննես Թութունջի, Վանեցի, Արևելցի, (անհայտ, Վան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն - 1703, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն), հայ ազգային-ազատագրական և հոգևոր- եկեղեցկան գործիչ։ Եղել է Հայոց կաթողիկոսության նվիրակ։ Օգտագործելով նվիրատվության գումարները՝ դարձել է (1663 թ.) Կոստանդնուպոլսի պատրիարք, որի համար գժտվել է կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցու հետ և հարել նրա հակառակորդ Եղիազար Ա Այնթափցուն։

Հովհաննես Թութունջի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՎան, Վանի էյալեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1703
Մահվան վայրՏրապիզոն, Օսմանյան կայսրություն
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Մասնագիտությունքահանա

Գործունեություն խմբագրել

Հանվելով պատրիարքական պաշտոնից (1664 թ.)՝ մեկնել է Վասպուրական ու գրավել Վարագի, Սալնապատի և Հոգյաց վանքի առաջնորդությունը։ 1665-1667 թթ. դարձյալ եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք, իսկ 1670-1672 թթ.՝ Աղթամարի կաթողիկոս։ Պատրիարքության տարիներին կազմակերպել է Մահտեսի Մուրատ Բաղիշեցու առաքելությունը (1666 թ.) Ֆրանսիա՝ հայ-հունական միացյալ ապստամբություն բարձրացնելու և Ֆրանսիայի աջակցությունը ապահովելու ծրագրով։ 1678-1680 թթ. ուղևորվել է Եթովպիա՝ հավանաբար ապահովելու վերջինիս մասնակցությունը Լյուդովիկոս XIV-ի ձեռնարկած հակաթուրքական կոալիցիային։ Թողել է Եթովպիա կատարած ուղևորության նկարագրությունը։ 1682-1683 թթ. Փարիզում պաշտոնական տեսակցություններ է ունեցել Հայաստանի ազատագրական և Մարսելի հայոց տպարանի հետ առնչվող հարցերով։ Ենթադրվում է, որ մասնակցել է «XIV խաչակրաց արշավանքի» կամ «Սրբազան լիգայի» մղած պատերազմներին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 561