Հովհաննես Թոլայան
հայ խմբագիր, թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոլայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Թոլայան (1856, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - անհայտ), հայ խմբագիր, թարգմանիչ։
Հովհաննես Թոլայան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1856 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | անհայտ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թարգմանիչ և խմբագիր |
Երեխաներ | Երվանդ Թոլայան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Պոլսում։ Նախնական կրթությունը ծննդավայրում ստանալուց հետո, ուսումը շարունակել է Վենետիկի Մխիթարյանների Ս. Ղազար վանքում, սակայն չցանկանալով հոգևորական դառնալ, վերադարձել է ծննդավայրը, սովորել բժշկական վարժարանում։ Ռուս-թուրքական պատերազմի նախօրյակին կարճ ժամանակով նվիրվել է բեմին, մասնակցել մի քանի ներկայացումների Պ. Մաղաքյանի խմբում։ Այնուհետև աշխատել է «Մանզումեի էֆքյար» թերթի խմբագրությունում նախ որպես աշխատակից, ապա՝ խմբագիր։ 1884-1906 թվականներին խմբագրել է «Մեճմուայը ախպար» հայատառ թուրքերեն պարբերականը, որի էջերում տպագրել է բազմաթիվ հոդվածներ, նաև ֆրանսերենից իր կատարած թարգմանած վեպերը[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 366.