Հովհաննես Ը Մովսիսյան

Երուսաղեմի հայոց պատրիարք
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։


Հովհաննես Ը Մովսիսյան (նաև՝ Հովհաննես Ը Զմյուռնիացի, 18-րդ դար, Իզմիր, Անատոլիայի էլայեթ, Օսմանյան կայսրություն - 1860), հայ հոգևորական, Երուսաղեմի հայոց պատրիարք (1850-1860)[1][2]։

Հովհաննես Ը Մովսիսյան
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Հովհաննես Ը Մովսիսյան
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տիտղոս Երուսաղեմի հայոց պատրիարք
Կառավարման սկիզբ 1850
Կառավարման ավարտ 1860
Նախորդող Կիրակոս Մնացականյան
Հաջորդող Եսայի Դ Կարապետյան

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Զմյուռնիայում։ 1850 թվականին ընտրվել է Երուսաղեմի հայոց պատրիարք և հաջորդել Կիրակոս Մնացականյանին։ Կառուցել է պատրիարքարանի շենքը և ճեմարանը։ Գնել է նաև բազմաթիվ կալվածքներ, որոնց շնորհիվ ապահովվել է Երուսաղեմի միաբանության նյութական միջոցները[1][2]։ Կալվածքների շարքում է նաև Բեյրութի կենտրոնական հողատարածք, որում հետագայում պետք է կառուցվեր սուրբ Նշան եկեղեցին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 3, Ցուցակ 1, Էջ 704.
  2. 2,0 2,1 «Ազգապատում», Մաղաքիա Օրմանյան, Կ․Պոլիս, 1932, հատոր Գ, 2689, 2701-2705․