Հովհաննես Դարբինյան (թառահար)

հայ թառահար, խմբավար
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Դարբինյան (այլ կիրառումներր)

Հովհաննես Ասատուրի Դարբինյան (հուլիսի 15, 1940(1940-07-15)[1], Բեյրութ, Լիբանան), հայ թառահար, խմբավար։ Պրոֆեսոր (2004): ՀՀ վաստակավոր արտիստ (2010)[2]։

Հովհաննես Դարբինյան
Ծնվել էհուլիսի 15, 1940(1940-07-15)[1] (83 տարեկան)
Բեյրութ, Լիբանան
Մասնագիտությունխմբավար
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967)

Կենսագրություն խմբագրել

Հովհաննես Դարբինյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 15-ին, Լիբանանի Բեյրութ քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1967 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի խմբավարության բաժինը։ 2001 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժինը։ 1980 թվականից դասավանդել է կոնսերվատորիայում։ 1969-1972 թվականներին եղել է Հայաստանի երգչախմբային ընկերության ղեկավար, 1993 թվականից՝ Ս. Էջմիածնի Մայր տաճարի երգչախմբի խմբավար[3]։

Երկացանկում են հայկական ժողովրդական, աշուղական, հոգևոր, Կոմիտասի երգերից։ Երաժշտագիտական և հայ երաժիշտներին վերաբերող ուսումնական ձեռնարկների («Թառի ձեռնարկ» (1980), «Հայկական ժողովրդական պարեղանակներ» (2004), «Հայ քամանչահարներ, քանոնահարներ, ուդահարներ» (2005) ժողովածուների) հեղինակ է։

Երկեր խմբագրել

  • Ապրող հիշողություն, Երևան (2005)։
  • Հայ թառահարներ (2004)։
  • Թառի ձեռնարկ (1980)։
  • Հայկական ժողովրդական պարեղանականեր (1998)։
  • Թառի ուսուցարան (1998)։
  • Հայ քամանչահարներ, քանոնահարներ, ուդահարներ (2005)։

Գրականություն խմբագրել

  • Հովհաննես Դարբինյան։ Անվանի թառահար Հովհաննես Դարբինյանի կյանքն ու գործը, Կիրակոսյան Անահիտ Արտավազդի, Բրուտյան Մարգարիտ Արամի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, Երևան, «Նոյյան Տապան», 1997[4]։
  • Կիրակոսյան Ա., Հովհաննես Դարբինյան. Խմբավարն ու թառահարը, Երևան, 2000։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=2793
  2. «Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 19-րդ տարեդարձի առթիվ, ստորագրել է մի շարք հրամանագրեր։». Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 334-235։
  4. Կիրակոսյան, Անահիտ Արտավազդի (1997). Բրուտյան, Մարգարիտ Արամի (ed.). Հովհաննես Դարբինյան։ Անվանի թառահար Հովհ. Դարբինյանի կյանքն ու գործը. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա. Երևան: Նոյյան Տապան.