Հովհան Արշակունի (ծննդյան թիվն անհայտ է - զոհվել է 537 թվականին), հայ զորավար, Արտավան Արշակունու հայրը։

Հովհան Արշակունի
Ծնվել էանհայտ
Մահացել է537
ԵրեխաներԱրտավան Արշակունի

Որդու հետ հարձակվել է Բարձր Հայքի կուսակալ Ակակիոսի վրա՝ սպանելով նրան։ Այնուհետև 536 թվականին փախել է Պարսկահայաստան։ Բյուզանդական Հուստինիանոս Ա կայսրը նրանց վրա ուղարկել է Սիտտաս (Սիդդա) զորավարին, որին հայրը և որդին նույնպես պարտության են մատնել և սպանել։

537 թվականին իր բարեկամ, իշխան Բուզես զորավարի հրավերով Հովհանը գնացել է նրա մոտ խնջույքի, որտեղ դավադրաբար սպանվել է։

Աղբյուրներ

խմբագրել