Հովհաննես Ավդալյանց

հայ թարգմանիչ

Հովհաննես Ավդալյանց (1803, Շիրազ, Իրան[1] - հուլիսի 11, 1870(1870-07-11)[1], Կալկաթա, Բրիտանական կայսրություն[1]), հայ թարգմանիչ, մանկավարժ։

Հովհաննես Ավդալյանց
Ծնվել է1803
ԾննդավայրՇիրազ, Իրան[1]
Մահացել էհուլիսի 11, 1870(1870-07-11)[1]
Մահվան վայրԿալկաթա, Բրիտանական կայսրություն[1]
Ազգությունհայ
Մասնագիտությունթարգմանիչ և մանկավարժ
ԱշխատավայրԿալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարան[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Շիրազում (Իրան), ուսանել և գործել՝ Կալկաթայում։ Ուսուցիչ և տնօրեն էր «Հայոց մարդասիրական ճեմարան»-ում։

Անգլերեն է թարգմանել (քաղվածաբար) Մ. Չամչյանի «Հայոց պատմություն»-ը (1827), հայերեն՝ Շատոբրիանի «Ատալա»-ն (1826), Ս. Ջոնսոնի «Հռասսելաս»-ը (1826) և օտար այլ գրողների գործերից։ Մահացել է հուլիսի 11-ին, Կալկաթայում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. ««Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2005։». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 610