Հովհաննես Ավագյան (գրականագետ)

հայ գրականագետ, գրող
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Ավագյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին:

Հովհաննես Սարգսի Ավագյան (հոկտեմբերի 12, 1882(1882-10-12), Բենկա, Տևրիկ - հունիսի 10, 1959(1959-06-10), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկահայ գրականագետ, գրող և լրագրող ԱՄՆ-ում։ Հանդես է եկել Վաղարշ Վաղարշյան, Հրայր, Ասպարունի, Գրասեր ծածկանուններով։

Հովհաննես Ավագյան
արմտ. հայ.՝ Յովհաննէս Աւագեան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1882(1882-10-12)
ԾննդավայրԲենկա, Տևրիկ
Վախճանվել էհունիսի 10, 1959(1959-06-10) (76 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունգրող, գրականագետ և լրագրող
Ազգությունհայ
ԱշխատավայրՊողոս Գուբելյան
Հովհաննես Ավագյան Վիքիդարանում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է հոկտեմբերի 12-ին, Ակնա գավառակի Բինկյան գյուղում։ Ավարտել է Սարզվանի «Անատոլիա» քոլեջը՝ ստանալով «պսակավոր արվեստից» տիտղոսը (1907)։ Եղել է տնօրեն-ուսուցիչ Սարզվանի Ավետարանական քոլեջում (1907 - 1909) ապա՝ ուսուցիչ (1909 - 1915) Վանի Ամերիկյան վարժարանում։ 1911-1912 թվականներին «Վանտոսպ»-ի խմբագրապետն էր, 1917-1919 թվականներին «Ազգ» օրաթերթի (Բոստոն, ԱՄՆ) օգնական խմբագիրը, 1919-1944 թվականներին՝ «Հայաստանի կոչնակ»ի (Նյու Յորք, ԱՄՆ) օգնական խմբագիր, 1944-1958 թվականներին՝ խմբագրապետ։ Ավագյանը զբաղվել է հայ նոր և սփյուռքահայ գրականության ուսումնասիրությամբ («Գրական դեմքեր», 1925)։ Գրել է վիպակներ, պատմվածքներ։ Կատարել է նաև թարգմանություններ, որոնցից ուշագրավ է Ալեքսեյ Տոլստոյի «Ցար Ֆեոդոր Իվանովիչ» դրաման («Հայաստանի կոչնակ», 1928)։ Մահացել է հունիսի 10-ին, Նյու Յորքում։

ԳրականությունԽմբագրել

  • Գոհարներ հայ գրականության, Բոստոն, 1916,
  • Նշանավոր օպերաներ, Նյու Ցորք, 1927։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 600