Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն (ՀՀՁԿ) ձիասպորտի կենտրոն Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն

Պատմություն

խմբագրել

Ձիասպորտի կենտրոնը ստեղծվել է 2002 թվականին, 2003 թվականին վերանվանվել է Հովիկ Հայրապետյանի անունով։ Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոն ակումբը (ՀՀՁԿ) հանդիսանում է Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիայի լիիրավ անդամ, որի մարզական բազայի վրա էլ կազմավորվել և հիմնադրվել է Հայաստանի Ձիասպորտի Ֆեդերացիան (FEA), որի գրասենյակը գտնվում է ձիասպորտի կենտրոնում (ՀՀ, ք. Երևան, Չարբախ, Շիրակի 39)։

Ձիասպորտի ֆեդերացիայի մրցաշարերը և բոլոր տեսակի միջոցառումներն անց են կացվում ՀՀՁԿ-ի մարզաբազայում, որտեղ կան բոլոր հարմարությունները և մարզական արենաները՝ բարձր որակի մրցույթներ անցկացնելու համար։ Կենտրոնն ունի փակ արենա (32×72մ), ապահովում է շուրջտարյա մարզումներ և միջոցառումներ անցկացնելու հնարավորություններ։ Ունի 40 հեկտար տարածք, 1800 մետր երկարությամբ վազքուղի, 6 մարզադաշտ՝ 3 ավազի (80/120քմ), 2 կանաչ (60/105քմ) և մեկ փակ (30/72 քմ) դաշտ։ Կենտրոնն ունի անգլիական, անգլո-կաբարդինյան, անգլո-բուդյոնովյան, գերմանական, գանովեր-ուկրաինական, անգլոարաբական և արաբական ցեղախմբի ձիեր։ Տարածքում գործում է Jockey ռեսորանը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել