Հովարդ Նորտվեյթ (նորվ.՝ Håvard Nordtveit, հունիսի 21, 1990 թվական, Վաթս, Վինդաֆորդ, Նորվեգիա), նորվեգացի ֆուտբոլիստ, անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան[4]։

Հովարդ Նորտվեյթ[1]
նորվ.՝ Håvard Nordtveit
Անձնական տվյալներ
Ազգությունը Նորվեգիա Նորվեգիա
Քաղաքացիությունը Նորվեգիա Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 21, 1990(1990-06-21)[2][3] (33 տարեկան)
Ծննդավայր Վաթս, Վինդաֆորդ, Նորվեգիա
Հասակ 186 սմ
Քաշ 72 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ
Համար 4
Պատանեկան կարիերա
1997-2003 Նորվեգիա Վաթս 94
2003-2005 Նորվեգիա Շոլդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Նորվեգիա Հյոուգեսուն 10 (0)
2007-2011 Անգլիա Արսենալ 0 (0)
2008  Իսպանիա Սալամանկա 3 (0)
2009  Նորվեգիա Լիլեստրյոմ 17 (0)
2009-2010  Գերմանիա Նյուրնբերգ 19 (0)
2011-2016 Գերմանիա Բորուսիա (Մյոնխենգլադբախ) 168 (10)
2016-մ.հ. Անգլիա Վեստ Հեմ Յունայթեդ 12 (0)
Ազգային հավաքական
2011-մ.հ. Նորվեգիա Նորվեգիա 29 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2017 թվականի հունվարի 3-ի:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 2016 թվականի նոյեմբերի 20-ի

Ակումբային կարիերա խմբագրել

Նորվեգիա խմբագրել

Հովարդը սկսել է իր ֆուտբոլային կարիերան «Վաթս 94» ֆուտբոլային ակումբում[5], որի կազմում անցկացրել է 6 մրցաշրջան[6]։ Այնուհետև նա տեղափոխվել է «Շոլդ»[7], որի կազմում հանդես է եկել 2004-2005 մրցաշրջանում։ 2006 թվականի օգոստոսի 20-ին նա դառնում է նորվեգական «Հյոուգեսուն» ակումբի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը[8]։ Այդ ակումբում նորվեգացի կիսապաշտպանը մասնակցում է 10 պաշտոնական հանդիպման[9][10]։

«Արսենալ» խմբագրել

Տաղանդավոր նորվեգացին զգալի հետաքրքրություն էր առաջացրել խոշոր եվրոպական ակումբների շրջանակներում։ Հայտնի ակումբներից «Արսենալնը» ամենահամառն է գտնվում[11][12]։ «Զինագործների» մենեջերը 2007 թվականի հունիսի 11-ին ուղևորվում է Նորվեգիա, որպեսզի պայմանագիր կնքի Հովարդի հետ[13]։ Ակումբի տնօրինությունը հայտարարում է, որ Հովարդի տեղափոխության հետ կապված սկզբնական առաջարկը նորվեգական ակումբի կողմից մերժվել էր[14]։ Անձամբ ֆուտբոլիստն ասում է, որ իր ակումբը տրանսֆերի համար պահանջում էր «անհավանական բարձր» գումար։ Նորվեգական ԶԼՄ-ների տարածած լուրերի համաձայն՝ տրանսֆերի համար ակումբը պահանջում էր 20 մլն նորվեգական կրոն (մոտավորապես 1,5 մլն ֆունտ ստերլինգ)[15]։ Անկախ ամեն ինչից տրանսֆերը որոշ ժամանակ անց կայանում է։ «Արսենալը» վճարում է 500 հազար ֆունտ, իսկ երբ Հովարդն ակումբի առաջին թիմի կազմում մասնակցեր 40 խաղի, նորվեգական ակումբը պետք է ստանար արդեն 1,5 մլն ֆունտ[16]։

«Հյոուգեսունի» ավագ Կևին Նիկոլը և Նորվեգիայի ազգային հավաքականի նախկին մարզիչ Նիլս Յոհան Սեմբը ոգևորում են Հովարդին՝ ասելով, որ նա Եվրոպայի ամենատաղանդավոր պաշտպանն է[17]։

2007 թվականի հուլիսի 17-ին Նորտվեյթը «Բարնետի» դեմ ընկերական խաղում կատարում է իր նորամուտը լոնդոնյան ակումբի հիմնական թիմի կազմում։ Պահեստային թիմի կազմում անցկացրած խաղերում Նորտվեյթը ապացուցում է, որ ջանքերը, որոնք թափել էր «Արսենալը» իրեն ձեռք բերելու համար, անտեղի չէին[18]։ Վստահելի և խարիզմատիկ պաշտպանը դառնում է ակումբի իսկական առաջատարը։ Պահեստային թիմի կազմում անցկացրած հենց առաջին՝ «Ֆուլհեմի» դեմ խաղում, «Արսենալի» պահեստային թիմի մարզիչ Նիլ Բանֆիլդը Հովարդին նշանակում է թիմի ավագ։ Պահեստային թիմի կազմում Նորտվեյթն իր առաջին գոլը հեղինակում է «Բիրմինգհեմի» դեմ խաղում, որը ավարտվում է «զինագործների» 2:3 հաշվով պարտությամբ[19]։

Չնայած մրցաշրջանի կեսը Նորտվեյթը բաց է թողնում վնասվածքի պատճառով, նա ընդգրկվում է 2007-08 մրցաշրջանում «Արսենալի» եզրափակիչ՝ «Սանդերլենդի» դեմ խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չի գալիս[20]։

2008 թվականի հուլիսին Նորտվեյթը «Բարնետի» դեմ ընկերական խաղում կրկին դուրս է գալիս խաղադաշտ «Արսենալի» հիմնական կազմի հետ։

«Սալամանկա» խմբագրել

2008 թվականի օգոստոսի 18-ին Նորտվեյթը, կնքելով վեցամսյա ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր, համալրում է իսպանական «Սալամանկայի» կազմը։ Նրա օրինակին է հետևում «Արսենալի» երիտասարդ ֆուտբոլիստներից ևս մեկը՝ Պեդրո Բոտելոն։ Սակայն հոկտեմբերի 29-ին «Արսենալը» պայմանագրի ժամկետի ավարտվելուց առաջ ետ է բերում Հովարդին, քանի որ երիտասարդ ֆուտբոլիստը ստանում էր չափազանց քիչ խաղաժամանակ։ Ավելի ուշ «զինագործները» խզում են իրենց տրասնֆերային հարաբերությունները «Սալամանկայի» հետ, քանի որ նրանց դուր չէր գալիս իսպանացիների վերաբերմունքը վարձավճարով տեղափոխված ֆուտբոլիստների հանդեպ[21]։

«Լիլեստրյոմ» խմբագրել

Անցկացնելով մի քանի հանդիպումներ «Արսենալի» պահեստային թիմի կազմում՝ 2009 թվականի մարտի 10-ին Նորտվեյթը կնքում է մեկ այլ վարձավճարային պայմանագիր և տեղափոխվում նորվեգական «Լիլեստրյոմ»։ Այստեղ Հովարդը տես է գտնում հիմնական թիմի կազմում, սակայն նորվեգական ակումբի կազմում անցկացրած խաղերի մեծամասնությունում նա հանդես է գալիս աջ պաշտպանի դիրքում։

«Նյուրնբերգ» խմբագրել

2009 թվականի հուլիսի 28-ին Նորտվեյթը, կնքելով մեկ տարի ժամկետ ունեցող վարձավճարային պայմանագիր, դառնում է գերմանական «Նյուրնբերգի» ֆուտբոլիստ։ Այստեղ Հովարդն ստիպված էր հարմարվել իր համար նոր՝ հենակետային կիսապաշտպանի դիրքին, և նա կարողանում է հաջողությամբ կատարել իր առաջադրանքը։ Օգոստոսի 29-ին կայացած «Շտուտգարտի» դեմ խաղից հետո Արսեն Վենգերն անձամբ զանգահարում է երիտասարդ տաղանդին, որպեսզի շնորհավորի հիանալի խաղի կապակցությամբ[22]։

Սակայն մի շարք հաջող հանդիպումներից հետո Նորտվեյթի մոտ սկսում է լուրջ անկման շրջան։ Նա սկսում է չհայտավորվել թիմի կազմում, իսկ հայտնվելու դեպքում խաղադաշտում ցուցադրում էր «սառը» խաղ։ Մրցաշրջանի ավարտից հետո Հովարդն անկեղծանում է՝ ասելով, որ անհամբերությամբ սպասում է հանգստանալու հնարավորությանը, քանի որ արդեն երկու տարի խաղում է առանց ընդմիջումների։

«Բորուսիա» խմբագրել

2010 թվականի դեկտեմբերի 30-ին Հովարդը լոնդոնյան «Արսենալից» տեղափոխվում է Մյոնխենգլադբախի «Բորուսիա»[23]։ Ֆուտբոլիստի նոր պայմանագիրն ուներ երկուս ու կես տարի ժամկետ[24]։ Արսեն Վենգերը չէր ցանկանում վաճառել տաղանդավոր ֆուտբոլիստին, սակայն նա նաև չէր կարող պատկերացնել ֆուտբոլիստին թիմի հիմնական կազմում։

Նորտվեյթն անմիջապես կարողանում է հաստատվել գերմանական ակումբի հիմնական կազմում և դառնալ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։ Նոր ակումբում նա վերջնականապես որակավորում է հենակետային կիսապաշտպանի դիրքում։

2016 թվականի մարտի 14-ին Նորտվեյթը հայտարարում է, որ չի պատրաստվում երկարաձգել «Բորուսիայի» հետ ունեցած իր պայմանագիրը և ամռանը լքելու է ակումբը որպես ազատ գործակալ[25]։

Վեսթ Հեմ Յունայթեդ խմբագրել

2016 թվականի մայիսի 16-ին հայտարարվել է, որ Հովարդ Նորտվեյթը նույն թվականի հուլիսի 1-ից կխաղա «Վեսթ Հեմ Յունայթեդում». պայմանագրի ժամկետը հինգ տարի է[26]։ Նոր ակումբի կազմում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ հուլիսի 28-ին՝ մասնակցելով «Դոմժալե» ակումբի դեմ խաղին, որն ավարտվեց վերջինիս հաղթանակով (2:1)։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

2017 թվականի հունվարի 6-ի դրությամբ[27]
Ակումբ Մրցաշրջան Դիվիզիոն Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հյոուգեսուն 2006 Առաջին դիվիզիոն 1 0 0 0 1 0
2007 Առաջին դիվիզիոն 9 0 2 1 11 1
Ընդհանուր 10 0 2 1 12 1
Արսենալ 2007–08 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
2008–09 Պրեմիեր Լիգա 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 0 0 0 0 0 0 0 0 0 0
Սալամանկա (վարձավճար) 2008–09 Սեգունդա Դիվիզիոն 3 0 0 0 3 0
Լիլեստրյոմ (վարձավճար) 2009 Թիփելիգա 17 0 4 0 21 0
Նյուրնբերգ (վարձավճար) 2009–10 Բունդեսլիգա 19 0 1 0 20 0
Բորուսիա Մյոնխենգլադբախ 2010–11 Բունդեսլիգա 16 1 0 0 16 1
2011–12 Բունդեսլիգա 31 1 5 0 36 1
2012–13 Բունդեսլիգա 31 1 2 1 9 0 42 2
2013–14 Բունդեսլիգա 21 1 0 0 21 1
2014–15 Բունդեսլիգա 21 2 1 0 5 1 27 3
2015–16 Բունդեսլիգա 31 4 2 0 6 0 39 4
Ընդհանուր 151 10 10 1 20 1 181 12
Վեստ Հեմ Յունայթեդ 2016–17 Պրեմիեր Լիգա 12 0 1 0 1 0 3 0 17 0
Ընդհանուր 12 0 1 0 1 0 3 0 17 0
Ընդհանուր կարիերայում 212 10 18 2 1 0 23 1 250 13

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Squads for 2016/17 Premier League confirmed». Premier League. 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. Hornung, Christian (2010 թ․ դեկտեմբերի 29). «Stranzl und Nordtveit sind endlich Borussen» (German). Bild. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Slipper Nordtveit til landslaget». Haugesund Avis. 2006 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
  6. «Nordtveit factfile – Norwegian & International Statistics of Football». Nifs.no. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
  7. «Match Statistics – Norwegian & International Statistics of Football». Nifs.no. 2007 թ․ հունիսի 27. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
  8. «Slipper Nordtveit til landslaget — Sport — Haugesunds Avis». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  9. NIFS — Norsk & Internasjonal Fotballstatistikk
  10. «Djerv 1919 - Haugesund». altomfotball. TV 2. 2007 թ․ մայիսի 20. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. Kvindesland, Sten Christian. «Arsene Wenger overvåket Håvard Nordtveit, og Haugesunds hjemmeseier» (Norwegian). FotballMagasinet.no. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Øystein Eide (2008 թ․ ապրիլի 30). «Er ikke 20 millioner nok?». Haugesunds Avis. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
  13. «Arsene Wenger overvaket Havard Nordtveit, og Haugesunds hjemmeseier (FotballMagasinet.no)». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  14. Nilsson, Ørjan (2008 թ․ հոկտեմբերի 30). «Blir i Arsenal til jul» (Norwegian). Nettavisen.no. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Er ikke 20 millioner nok? — Sport — Haugesunds Avis». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  16. «Håvard Nordtveit, Brightest Defensive Talent In Europe?». Youngguns.wordpress.com. 2008 թ․ փետրվարի 19. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 15-ին.
  17. «Havard Nordtveit, Brightest Defensive Talent In Europe ? | Young Guns — Arsenal Reserves & Youth News». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 26-ին.
  18. Adams, Tom (2009 թ․ մարտի 10). «Another Young Gun goes on loan». Setanta Sports. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 10-ին.
  19. «Havard Nordtveit kommt zum Club» (German). sport.msn.de. 2009 թ․ հուլիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. Harris, Chris (2010 թ․ օգոստոսի 3). «Nordtveit – I can follow in Bould's footsteps». arsenal.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
  21. «Arsenal End Salamanca Partnership For Celta Link Up». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 24-ին.
  22. «Wenger Delighted With Midfield Role For Nordtveit». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 13-ին.
  23. Harris, Chris (2010 թ․ դեկտեմբերի 31). «Wenger — Why I will let Nordtveit». Arsenal F.C. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  24. Arsenal youngster Havard Nordtveit completes switch to Bundesliga strugglers Borussia Monchengladbach
  25. Нордтвейт объявил об уходе из менхенгладбахской «Боруссии» - Футбол - ua.tribuna.com
  26. «Hammers to sign Norway star Nordtveit». West Ham United F.C. 2016 թ․ մայիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  27. «H. NORDTVEIT». Soccerway. Վերցված է 2016 թ․ մայիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովարդ Նորտվեյթ» հոդվածին։