Հովանոցասունկ կարմրող
Հովանոցասունկ կարմրող
Հովանոցասունկ կարմրող
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթատիպ Agaricomycotina
Դաս Ագարիկոմիցետներ (Agaricomycetes)
Ենթադաս Agaricomycetidae
Կարգ Agaricales
Ընտանիք Agaricaceae
Ցեղ Chlorophyllum
Տեսակ Հովանոցասունկ կարմրող (C. rhacodes)
Միջազգային անվանում
Chlorophyllum rhacodes

Հովանոցասունկ կարմրող (լատին․՝ Macrolepiota rhacodes), Agaricaceae ընտանիքին պատկանող սունկ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ուտելի պտղամարմիններով սունկ է, որի 10-18 սմ տրամագծով մոխրագորշավուն գլխարկը մեջտեղում շագանակագույն է և գնդաձև, հետո կիսագնդաձև է, ճաքճքվող, խոշոր և նոսր թեփուկներով ծածկված։ Սպիտակ պտղամիսը կտրվածքի դեպքում կարմրում է։ Ազատ, նշտարաձև և կոլարիումով թիթեղները սկզբում սպիտակ են, հետո՝ կարմրող։ Բաց շագանակագույն ոտիկը 10-25 × 1,5-2 սմ է, հիմքի մոտ՝ պալարաձև հաստացած։ Օղակը սպիտակ է, հետո՝ գորշավուն և թեփուկներով։ Սպորափոշին սպիտակ է, իսկ յուղի 1-2 կաթիլներով սպորները՝ 13,5-15 × 6-8 մկմ, էլիպսաձև, հարթ և ծլման ծակոտիներով[1]։

Տարածվածություն խմբագրել

Ընդհանուր արեալն ընդգրկում է Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան, Ավստրալիան և Հարավային Կովկասը (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան)։ Հայաստանում հայտնաբերված է Իջևանի ֆլորիստիկական շրջանում («Դիլիջան» ազգային պարկ, Վանաձորի շրջակայք) և Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում (Սոսու պուրակ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Հայաստանում հանդիպում է հազվադեպ, հունիս և հոկտեմբեր ամիսներին, 1150-1700 մ բարձրությունների վրա, հողի վրա, լայնատերև անտառներում և ջերմոցներում։ Հումուսային սապրոտրոֆ է[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայաստանում պահպանվում է «Դիլիջան» ազգային պարկի և «Սոսու պուրակ» արգելավայրի համապատասխան էկոհամակարգերի կազմում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովանոցասունկ կարմրող» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովանոցասունկ կարմրող» հոդվածին։