«Հոսանք», տնտեսական, քաղաքական, հասարակական և գրական օրաթերթ։ Հայ մենշևիկների հրատարակություն։ Լույս Է տեսել 1906-1907 թվականներին, Թիֆլիսում։ Փաստացի խմբագիրներ՝ Ա. Զուրաբյան, Արամայիս Երզնկյան։ Լուսաբանել է հայկական մենշևիզմի, ինչպես նաև ս-դ. բանվորական հայկական կազմակերպության (սպեցիֆիկներ) գործունեությունը, Պետական դումայի ընտրությունների ընթացքը, տպագրել նյութեր Անդրկովկասի, Ռուսաստանի և արտասահմանյան երկրների քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի վերաբերյալ։

Թարգմանաբար ներկայացրել է Գեորգի Պլեխանովի, Պոլ Լաֆարգի, Ավգուստ Բեբելի տեսական որոշ աշխատություններն ու նամակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 548