Հոմունկուլ կամ հոմունկուլուս (լատին․՝ homunculus- մարդ), ըստ միջնադարյան ալքիմիկոսների պատկերացումների՝ մարդանման արարած, որը կարելի է ստանալ արհեստական ճանապարհով։

Կրիպտիդ-հոմունկուլ
Համունկուլը սպերմատոզոիդում
Մարդու էմբրիոնի ուսումնասիրությունը արգանդում ըստ Լեոնարդո դա Վինչի

Պատմություն խմբագրել

Առաջին հոմունկուլի ստեղծումն երկար ժամանակ վերագրվել է իսպանացի բժիշկ և ալքիմիկոս Արնալդուս դե Վիլանուվանուսին, ով ապրել է 13-րդ դարում Վիլյանուևա դե Խիլոկա քաղաքում[1]։ Հոմունկուլի ստացման առավել հայտնի «բաղադրատոմսերից» մեկը առաջադրել է Պարացելսը 16-րդ դարում[2]։ Ալքիմիկոսը կարծում էր, որ հատուկ անոթի մեջ ամփոփված մարդկային սերմնահեղուկը տաքացնելով և որոշակի այլ մանիպուլյացիաների միջոցով (ձիու գոմաղբով ծածկել, «մագնիսացնել», որի վերջնական իմաստը պարզ չէ) դառնում է հոմունկուլ։ Ըստ Պարացելսի, հոմունկուլին «կերակրելու» համար անոթի մեջ ոչ մեծ քանակությամբ մարդկային արյուն է պետք լցնել։ Համունկուլի հասունացման ժամանակը 40 օր է, իսկ համունկուլի հասակը` 12 դյույմ։

17-18-րդ դարերի պատկերացումների համաձայն, հոմունկուլ պարունակվում է սպերմատոզոիդում, իսկ մայրական օրգանիզմ ներթափանցելուց հետո վերափոխվում է մարդու. երբեմն ինքը` սպերմատոզոիդը նույնականացվում է հոմունկուլի հետ։ Նմանատիպ տեսակետները ստացել են անիմալկուլում (մանրադիտակային կենդանի) անունը։ Անիմալկուլիզմի կողմնակիցներից մեկն էլ եղել է Լևենհուկը` սպերմատոզոիդների առաջին բացահատողը։

Արվեստում խմբագրել

Հոմունկուլի մասին պատկերացումներն իրենց արտահայտությունն են գտել միջնադարյան բազմաթիվ կտավներում, որտեղ հոմունկուլը ներկայացվել է որպես փոքրիկ մարդուկ, որ հայտնվելով մայրական օրգանիզմ էականորեն մեծանում է չափերով։

XVIII դարում ակադեմիական գիտությունը, ի դեմս էպիգենեզի հիմնադիր Կ. Ֆ. Վոլֆի, կտրականապես դեմ է եղել պերֆորմիստական պատկերացումներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arnaldus Villanovanus. Catholic Encyclopedia
  2. [1] Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.

Արտաքին հղումներ խմբագրել