Հողմիկի հեթանոսական համալիր, հայ հեթանոսական կառույցների ամբողջություն է, որը գտնվում է Հայաստանի Շիրակի մարզ Հողմիկ գյուղի հարավարևմտյան ծայրամասում։ Այժմ ուսումնասիրված է համալիրի ընդամենը 1/20-րդ մասը[1]։

Հողմիկի հեթանոսական համալիր
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հողմիկ, Շիրակի մարզ, Հայաստան
Ներկա վիճակպեղվում է

Պատմություն խմբագրել

Հողմիկի համալիրը կառուցվել է Արտաշես Բ (մ.թ.ա. 30–մ.թ.ա. 20) թագավորի օրոք[1]։

1987 թվականին Հայկ Հակոբյանի գլխավորությամբ հնագետների մի խումբ ժամանեց Ամասիայի տարածաշրջանի Հողմիկ գյուղ՝ Կապսի ջրամբարի շինարարությունից առաջ տեղանքն ուսումնասիրելու համար[1]։ Ուսումնասիրության ընթացքում պատահաբար բացահայտվեց հեթանոսական համալիրը։ Հայկ Հակոբյանը հիշում էր.

Հիշում եմ՝ շատ ցուրտ ու անձրեւոտ օր էր։ Երկու տղաներին ուղարկեցի մասուր հավաքելու, իսկ ես սկսեցի ուսումնասիրել։ 3 ժամ հետո 13 մետր երկարությամբ եւ կես մետր լայնությամբ մի ֆանտաստիկ հարթակ բացվեց, որի վրա զոհաբերված կենդանիների ոսկորներ կային։ Որոշեցինք, որ մնում ենք[1]։

1987-ից մինչև 1993 համալաիրի տարածքում կատարվել են պեղումներ, սակայն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով արշավախումբն իր աշխատանքները շարունակելու հնարավորություն ստացավ միայն 13 տարի անց' այս տարի՝ 2006 թվականին[1]։

Համալիրի կառուցվածքը խմբագրել

Հակոբ Հակոբյանը համոզված է, որ համալիրը իրականում հեթանոսական տաճարների ավան է, որը տարածվում է 80 մետր երկարությամբ փողոցի երկու կողմերով 100 մետր տարբեր ուղղություններով։ Ավանի առանցքը կազմում են հեթանոսական գլխավոր եռյակի՝ Արամազդի, Անահիտի և Միհրի սրահները։ Պեղումների արդյունքում սրահներից մեկում հայտնաբերվել է փոքրիկ կավե օղակ, որի վրա հունարեն գրություն կա. «4 ձի զոհաբերվում է Միհրին»։ Ձիերի գլուխներ կամ ամբողջական կմախքներ են հայտնաբերվել համալիրի գրեթե բոլոր սենյակներում (ձին հայկական ավանդույթներին համաձայն վերածննդի խորհրդանիշն է)։ Սենյակների երկայնքով կառուցվել է նստարան, որն ընդհատվում է կավե զոհասեղանով եւ նորից շարունակվում նստարաններով, որոնց մեջտեղում տեղադրված են գեղեցիկ մշակված սեւ եւ կարմիր՝ մահ և կյանք խորհրդանշող խարիսխներ[1]։

2004 թվականին արշավախումբը Հողմիկում նաև բացահայտել միջնադարյան մի ճանապարհ, որը տանում է դեպի լեռները, իսկ Հողմիկի հարևան Ջրաձոր գյուղում բացահայտվել է 8 մետր լայնությամբ և երկարությամբ միջնադարյան մի շինություն, որը նստած է անտիկ դամբարանների վրա, իսկ անտիկ դամբարաններն էլ մխրճված են բրոնզե բնակավայրի մեջ[1]։

2014 թվականին արշավախմբին հաջողվել է հայտնաբերել Անահիտ աստվածուհու տաճարը[1]։

Հողմիկի համալիրը, ինչպես նաև բազմաթիվ այլ հեթանոսական համալիրներ, ընդգրկում է մի շարք տաճարներ՝ հիմնական աստվածների կոթողները։ Հողմիկում տեղ են գտել հայ հեթանոսական բոլոր գլխավոր աստվածների տաճարները' Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ, Միհր, Բարշամի, Նանե[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Hoghmik's Temple Town