Հոլոքոստը Հարավսլավիայում

Հոլոքոստը Հարավսլավիայում, Հարավսլավիայի տարածքում հրեաների հալածանքներն ու ոչնչացումը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ գերմանական օկուպացիայի ընթացքում։ Կազմել է նացիստների ու նրանց դաշնակիցների՝ հրեաների ոչնչացման ծրագրի մի մասը։ Հրեաներից բացի Հարավսլավիայի տարածքում նացիստներն ու նրանց դաշնակիցներն իրականացրել են սերբերի ու գնչուների ցեղասպանություն։

Նախքան պատերազմը Հարավսլավիայի տարածքում ապրող 80 հազար հրեաներից զոհվել է 66 հազարը (82 %)[1]:

Հարավսլավիայում իրականացված Հոլոքոստի առանձնահատկությունն այն է, որ հրեաների հալածանքների ու ոչնչացման գործում Գերմանիայից բացի էական դերակատարում են ունեցել նրա դաշնակից օկուպանտներն ու տեղացի կոլաբորացիոնիստները։ Մեծ թվով հրեաներ մասնակցել են հականացիստական դիմադրությանը[2]։

Հրեաները նախապատերազմյան Հարավսլավիայում խմբագրել

Պատերազմի նախօրեին Հարավսլավիայում ապրում էր շուրջ 80 հազար հրեա։ Նրանց մեծ մասը բնակվում էր մեծ քաղաքներում. 11 հազար հրեաներ բնակվում էին Բելգրադում, նույնքան հրեաներ՝ Զագրեբում, 10 հազարը՝ Սարաևոյում, և բազմամարդ համայնքներ կային Օսյեկում, Բելովարում և Սկոպյեում։ Հարավսլավիայի հրեաների 60 %-ը կազմում էին աշկենազները, 40 %-ը՝ սեֆարիդները։ Հարավսլավացի հրեաների մեծ մասը պատկանում էր միջին դասին։ 58 %-ն զբաղվում էր առևտրով, ֆինանսներով կամ աշխատում էր տրանսպորտի ոլորտում, 13-16 %-ը պետական պաշտոնյաներ էին կամ ազատ մասնագիտությունների ներկայացուցիչներ, 12,7 %-ը՝ բանվորներ և արհեստավորներ[1]։

Ըստ առանձին գավառների՝ վիճակագրությունը եղել է այսպիսին[3].

Հարավսլավիայի նվաճումն ու բաժանումը պատերազմի ժամանակ խմբագրել

1941 թվականի ապրիլի 6-ից մինչև 18-ը Գերմանիան, Իտալիան ու Հունգարիան իրականացրել են ռազմական գործողություն ընդդեմ Հարավսլավիայի և օկուպացրել նրա տարածքի մեծ մասը, բացառությամբ այդ գործողության ընթացքում անկախ հայտարարված Խորվաթիայի։

Հարավսլավիան դադարել է գոյություն ունենալուց։ Նրա տարածքը բաժանվել է. Սլովենիայի հյուսիսային մասը ներառվել է Գերմանիայի կազմում, Սլովենիայի հարավային մասն ու Դալմաթիան անցել է Իտալիային, Վոեվոդինան (Բաչկա) ու Սլովենիայի հյուսիսարևմտյան տարածքները՝ Հունգարիային, Մակեդոնիայի մեծ մասն ու Սերբիայի արևելյան մասը՝ Բուլղարիային, Կոսովոն ու Մետոխիան, Մակեդոնիայի արևմտյան տարածքները և Չեռնոգորիայի արևելյան տարածքները՝ Ալբանիային։

Ստեղծվել են Խորվաթիայի անկախ հանրապետությունը (ներառյալ Բոսնիա և Հերցեգովինան), Չեռնոգորիայի թագավորությունը (գահը մնացել է թափուր) և Սերբիայի հանրապետությունը։ Ընդ որում, Չեռնոգորիան օկուպացվել է իտալական զորքերի կողմից, իսկ Սերբիան՝ գերմանական, սակայն այնտեղ ստեղծվել են տեղական կառավարություններ և վարչական-պետական կառույցներ, ինչպես նաև զինված ուժեր։

Ցեղասպանությունն օկուպացված առանձին գոտիներում խմբագրել

 
Հարավսլավացի հրեաները հարկադիր աշխատանքներ կատարելիս, 1941

Գերմանական զորքերի կողմից Հարավսլավիայի մեծ մասի օկուպացիայից հետո հրեաների ողջ ունեցվածքը բռնագրավվել է, իսկ հրեաներն օգտագործվել են հարկադիր աշխատանքներ կատարելու համար։ 1941 թվականի օգոստոսին Սերբիայի բազմաթիվ հրեաներ ձերբակալվել են գերմանացիների կողմից[4]։ Հոկտեմբերին սկսել են զանգվածային գնդակահարությունները[5]։ 1941 թվականի նոյեմբերին Սերբիայի կենդանի մնացած հրեաները հավաքվել են Բելգրադի մոտ գտնվող Սայմիշտե ճամբարում և սպանվել 1942 թվականի մարտից մինչև հուլիս ընկած ժամանակահատվածում գազվագեն բեռնատարներում[1]։

Խորվաթիայի հրեաների մեծ մասը ոչնչացվել են նացիստների դաշնակիցների՝ ուստաշների կողմից։ Խորվաթիայի 20-30 հազար հրեաներ ուստաշների կողմից սպանվել են Յասենովաց ճամբարում։ Մինչ 1941 թվականի հոկտեմբերի վերջը մնացել են շուրջ 7 հազարը, որոնք հետագայում ուղարկվել են Օսվենցիմ[4]։

Գերմանացիներից ու ուստաշներից բացի Հարավսլավիայի հրեաների ոչնչացմամբ զբաղվել են նաև ՍՍ «Սկանդերբեգ» դիվիզիայի մուսուլման ալբանացիները և ՍՍ «Խանդշար» դիվիզիայի մուսուլման բոսնիացիները[6]։ Հունգարիայի օկուպացրած տարածքներում՝ Վեովոդինայի շրջանում, 1942 թվականի հունվարին հունգարական բանակի զորաբաժանումները և ոստիկանությունը սկսել են սպանել հրեաներին ու սերբերին։ 1944 թվականին գերմանացիները հունգարական գոտուց Օսվենցիմ են ուղարկել ավելի քան 10 հազար մարդ։ Այդ տարածքներում ապրող 16 հազար հրեաներից զոհվել է 14 հազար մարդ[1]։

Իտալիայի օկուպացրած տարաքծներում հրամանատարությունը հրեաներին չի հանձնել ուղարկելու մահվան ճամբարներ։ Մինչ 1943 թվականին Իտալիայի կապիտուլյացիան այդ գոտուց փախել են ապաստան գտել Իոսիպ Տիտոյի պարտիզանների վերահսկողության տակ գտնվող տարածքներում[1]։

Բուլղարիայի կողմից օկուպացված Մակեդոնիայի տարածքներում ապրում էր շուրջ 8000 հրեա[7][8]։ Գերմանացիների հետ համաձայնեցնելուց հետո բուլղարական իշխանությունները 1943 թվականին այդ հրեաներին ուղարկել են մահվան ճամբարներ[7][9]։ 1943 թվականի մարտի 11-ին մակեդոնացի հրեաները ձերբակալվել են և ուղարկվել Սկոպյեում գտնվող տրանզիտային ճամբար։ Տասնմեկ օր անց ձերբակալվածներից 165-ը, հիմնականում բժիշկներ, դեղագործներ և օտարերկրացիներ, ազատ են արձակվել։ Մյուսներն ուղարկվել են Տրեբլինկա և զոհվել[7]։

Դիմադրություն նացիստներին խմբագրել

Հարավսլավիայի օկուպացիայից հետո սկիզբ է առել պարտիզանական լայն շարժում, որի զգալի մասը կազմել են հրեա պարտիզանները։ Պարտիզանների շարքում պայքարել են 4572 հրեաներ, որոնցից 3000-ը՝ ռազմական զորամասերում, այդ թվում նաև հրեական առանձին գումարտակի շարքերում Ադրիատիկ ծովի Ռոբ կղզում։ Հարավսլավացի պարտիզաններին առաջինը միացածների շարքում է եղել Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության գործիչ, ինտելեկտուալ Մոշե Պիյադեն, ով հետագայում դարձել է Իոսիպ Տիտոյի օգնականը[1][10][11]։ Տասը հրեաներ արժանացել են Հարավսլավիայի ազգային հերոսի կոչման։ Մոշե Պիյադեից բացի դրանց թվում են եղել Իսիդոր Բարուխը, Պավլե Գորանինը, Նիսիմ Ալբախարին, Սամուել Լերերը, Ռոբերտ Դոմանին, Իլիյա Էնգելը, Պավլե Պապը, Ադոլֆ Շտեյնբերգերը և Էստրեա Օվադիան։ Նրանցից յոթն այդ կոչումն ստացել են հետմահու[12]։

Հրեաներին փրկելը խմբագրել

Գոյություն ունի տեղեկություն հարյուրավոր մարդկանց մասին, որ փրկել են հրեաներին և օգնել նրանց՝ վտանգի ենթարկելով սեփական կյանքը։ Նրանցի շատերը Երուսաղեմի Յադ Վաշեմ ինստիտուտի ճանաչվել են աշխարհի արդարակյացներ։ Այդ կոչմանն արժանացել են Սերբիայի 135, Խորվաթիայի 115, Բոսնիայի 42, Մակեդոնիայի 10, Սլովենիայի 7 և Չեռնոգորիայի մեկ բնակիչ[13]։

Հոլոքոստի հիշատակ խմբագրել

2005 թվականի սեպտեմբերին Մակեդոնիայի նախագահ Բրանկո Ցրվենկովսկին, վարչապետ Վլադո Բուչկովսկին, հասարակական գործիչներ և արտասահմանյան դիվանագետներ, ինչպես նաև Իսրայելի, ԱՄՆ և Ռուսաստանի հրեական համայնքների ներկայացուցիչներ Սկոպյեում մասնակցել են Հոլոքոստի հիշատակի կենտրոնի բացմանը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հարավսլավիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Романо, 1980, էջ 3
  3. Романо, 1980, էջ 14
  4. 4,0 4,1 Брухфельд С., Левин П. Холокост в разных странах Европы // Передайте об этом детям вашим.... — М., 2000. — 104 с. — 20 000 экз. — ISBN 5-7516-0284-6
  5. Михман Д. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 3-4. — С. 75. — ISBN 965-06-0233-X
  6. Бриман Ш. «Мусульмане в СС». История арабов. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 19-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Transports from Macedonia and Thrace» (անգլերեն). deathcamps.org. 2005. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «Македонских евреев увековечили». jewish.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 12-ին.
  9. Jack Fischel. The Holocaust. — Greenwood Publishing Group, 1998. — P. 68-70. — 196 p. — (Greenwood Press guides to historic events of the twentieth century). — ISBN 9780313298790
  10. Դիմադրություն հականացիստական՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  11. Маляр И. И. «Вклад евреев в победу над нацизмом». Курс «Катастрофа европейского еврейства». Открытый университет Израиля. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. Jasa Romano. — From the English summary in the book Jevreji Jugoslavije 1941-1945. Zrtve Genocida I Ucesnici Narodnosloodilckog Rata, Belgrade: Federation of Jewish Communities of Yugoslavia, 1980; pp. 573-590.)«JEWS OF YUGOSLAVIA 1941 - 1945» (PDF) (անգլերեն). էջ 15. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. «Ten Jews are on the distinguished Peoples' Heroes list: from Serbia - Mosa Pijade and eng. Isidor Baruh (fell); from Bosnia and Herzegovina - Pavle Goranin (fell), Nisim Albahari and Samuel Lerer (aka Voja Todorovic); from Croatia - Robert Domani, Ilija Engl, Pavle Pap and Adolf Stajnberger (all of them fell); from Macedonia - Estreja Ovadija (fell)»
  13. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել