Հոլոքոստը Բելգիայում, հրեաների հալածանքներն ու ոչնչացումը Բելգիայի տարածքում գերմական օկուպացիայի ժամանակ՝ 1940 թվականի մայիսի 28-ից մինչև 1944 թվականի սեպտեմբեր։ Կազմել է նացիստների ու նրանց դաշնակիցների կողմից իրականացվող հրեաների ոչնչացման ընդհանուր քաղաքականության մի մասը։

Բելգիայի հրեաները պատերազմից առաջ խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին Բելգիայում բնակվում էր շուրջ 90-110 հազար հրեա՝ ներառյալ փախստականները Գերմանիայից, Ավստրիայից ու Լեհաստանից[1]։ Դրանց մեծ մասը փախստականներ էին, և միայն 5-10 %-ն ուներ Բելգիայի քաղաքացիություն[2]։ Նրանց մեծ մասն ապրում էր Բրյուսելում և Անտվերպենում[3]։

Գերմանիայից եկած տղամարդ փախստականները գտնվել են բելգիական ոստիկանության հսկողության տակ, թեև նրանցից շատերն ընդունվել են բելգիական բանակ որպես կամավորներ[2]։

Բելգիայի օկուպացիան Գերմանիայի կողմից խմբագրել

1940 թվականի մայիսի 10-ին գերմանական բանակը ներխուժել է Բելգիա։ Բելգիական բանակըև նրա դաշնակից ֆրանսիական ու անգլիական բանակները ջախջախվել են։ Մայիսի 28-ին Բելգիայի թագավոր Լեոպոլդ II-ը ստորագրել է կապիտուլյացիան[4]։

Բելգիայի գրավումից հետո կառավարությունը փախել է Մեծ Բրիտանիա։ Լոնդոնում կազմակերպվել է կառավարության տարագրության մեջ։ Լեոպոլդ III թագավորը մնացել է Բելգիայում և ենթարկվել տնային կալանքը[1]։

Բելգիայի օկուպացիայից հետո այնտեղի հրեաների մի մասը փախել է Ֆրանսիա[2]. Բելգիայի տարածքում մնացել են 55-56 հազար հրեաներ[5][6]։

Հրեաների հալածանքներ և ոչնչացում խմբագրել

Բելգիայի գրավումից անմիջապես հետո գերմանացիների կողմից ուժի մեջ են դրվել մի շարք հակահրեական օրենքներ և որոշումներ։ Սկզբում արգելվել է հուդայական կրոնական արարողությունների կատարումը[3]։ Ապա իշխանությունները սահմանափակել են հրեաների քաղաքացիական իրավունքները, բռնագրավել նրանց ընկերությունները, արգելել զբաղվել մի շարք մասնագիտություններով։ Հրեաներն ուղարկվել են հարկադիր աշխատանքի։ Նրանք աշխատել են հիմնականում հյուսիսային Ֆրանսիայում ռազմական ամրությունների, ինչպես նաև բելգիական մի շարք օբյեկտների շինարարության վրա[1]։

1942 թվականի սկզբին նացիստները Բելգիայի բոլոր հրեաներին հրամայել են կրել դեղին աստղեր[3]։ 1942 թվականի հուլիսի 22-ին նացիստներն սկսել են Բելգիայում մնացած հրեաների ոչնչացումը։ Նրան կանչել են աշխատանքի տեղավորելու պատրվակով, տեղավորել Բրեենդոկ և Մեխելեն տրանզիտային համակենտրոնացման ճամբարներում, ապա ուղարկել արևելք՝ մահվան ճամբարներ[1][2], հիմնականում Օսվենցիմ։

Բելգիայից հրեաների առաջին արտաքսումը կատարվել է 1942 թվականի օգոստոսի 4-ին։ Արտաքսումը շարունակվել է մինչև 1944 թվականի հուլիս։ Տարբեր տվյալներով՝ 25 437-ից[7] մինչև 25 631[8] հրեաներ ուղարկվել են մահվան ճամբարներ, նրանցից միայն 1244-ն են կենդանի մնացել պատերազմի ավարտին[9]։

Կոլաբորացիոնիստների դերը խմբագրել

Բելգիացի ֆաշիստները (ռեքսիստները և Ֆլամանդական ազգային միությունը) ակտիվորեն համագործակցել են օկուպանտերի հետ հրեաների հալածման գործում։ 1941 թվականի ապրիլի 14-ին՝ գերմանական «Հավերժ ջհուդ» քարոզչական ֆիլմը դիտելուց հետո, բելգիական ռազմականացված ծայրահեղ աջակողմյան խմբավորումները կոտորած են կազմակերպել Անտվերպենում և հրդեհել երկու սինագոգ[10]։ 1941 թվականի հունիսին ծայրահեղ աջակողմյան թերթերը պահանջել են ընդունել հակահրեական օրենքներ նյուրնբերգի օրենքների նման[11]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բելգիայում մնացել է շուրջ 40 հազար հրեա։

Դիմադրություն և փրկություն խմբագրել

 
Ընդհատակային Խերշ Սոկոլը, որ զոհվել է 1943 թվականին

Բելգիացիների մեծ մասը չեն սատարել նացիստների հակահրեական ակցիաները։ Տանի Լիպսկին պնդում է, թե այն բանից հետո, երբ 1942 թվականին գերմանացիները Բելգիայի բոլոր հրեաներին պարտադրել են կրել դեղին աստղեր, շատ տղամարդիկ փողոցներում հրեա կանանց առջև հանում էին գխարկները, իսկ տրամվայում ցուցադրաբար նրանց էին զիջում իրենց տեղը[12]։

Բելգիայում հականացիստական դիմադրության հիմնական ձևը եղել են սաբոտաժներն ու դաշնակից բանակներին օգնելը (մասնավորապես հետախուզական տեղեկատվության տրամադրում)։ Զանգվածայի պարտիզանական պատերազմ, ինչպես Ֆրանսիայում, առավել ևս ինչպես Լեհաստանում կամ Խորհրդային Միությունում, Բելգիայում չի եղել[13]։

Հրեաները փորձել են ստեղծել ինքնուրույն ընդհատակյա կազմակերպություն, սակայն կոմունիստները դեմ են եղել դրան։ Այնուամենայնիվ հրեաները կարևոր դեր են կատարել բելգիական հականացիստական ընդհատակում։ 1942 թվականի սկզբին սիոնիստական կուսակցությունների կողմից Բրյուսելում ստեղծվել է «Հրեաների պաշտպանության կոմիտեն», որին սատարել են ինչպես ընդհատակայինները, այնպես էլ բելգիական կաթոլիկ եկեղեցին։ Հրեաների պաշտպանության կոմիտեն զբաղվել է կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ և հրեաներին սպաստարանների տրամադրմամբ։ Կոմիտեն ստեղծել է ապաստարանների ցանց, որի շնորհիվ փրկվել են 3 հազար երեխաներ և 10 հազար մեծահասակներ[2][3]։

«Հրեական համերաշխություն» ընդհատակյա խումբը, որ ընդգրկված էր Դիմադրության շարժման մեջ, դիվերսիաներ է կատարել գերմանացիների դեմ, իսկ 1943 թվականի ապրիլի 19-ին պահակախմբից խլել է էշելոնը, որով հրեաներին տեղափոխում էին Օսվենցիմ [14]՝ փրկելով շուրջ 200 մարդու։ Բազմաթիվ ընդհատակայիններ զոհվել են։ Մասնավորապես 1943 թվականի սեպտեմբերի 9-ին հրապարակայնորեն մահապատժի են ենթարկվել Շ. Պոտաշնիկը,Ա. Վայխմանը և Մ. Ռոզենցվեյգը, ովքեր մասնակցել են նվաճողների դեմ կազմակերպված մի շարք դիվերսիաների։ Պատերազմից հետո նրանք հետմահու արժանացել են զինվորական պատիվների և Բելգիայի թագավորի պարգևների[15]։

Ընդհատակայինները կազմակերպել են հարձակում Բրյուսելում յուդենրատի գրասենյակի վրա, որտեղ ոչնչացվել են արտաքսման ենթակա հրեաների ցուցակները։ Հրեաներին օգնել ու փրկել են շատ բելգիացիներ։ Աբբա Ժոզեֆ Անդրեն Նամյուրից, հայր Բրունո Ռեյնդերսը Մաունթ Սեզարից և այլք համագործակցել են հրեա ընդհատակայինների հետ հարյուրավոր երեխաների համար անվտանգ ապաստարաններ գտնելու գործում[16][17]։ Հրեաներին օգնություն է ցուցաբերել նաև Բելգիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավար կարդինալ Յոզեֆ վան Ռույը[2]։ Ընդհանուր առմամբ Բելգիայում ոչ հրեաների կողմից փրկվել են տարբեր տվյալներով 26-30 հազար հրեաներ[16][18]։

Շատ հրեաների արտաքսումից փրկելու գործին օգնել է նաև օկուպացիոն կառավարության ղեկավարը՝ գերմանացի գեներալ Ալեքսանդեր ֆոն Ֆալկենհաուզենը[19]։

Բելգիայում տոկոսային հարաբերությամբ մի փոքր ավելի շատ հրեաներ են փրկվել, քան նացիստների կողմից գրավված մյուս երկրներում, բացառությամբ Դանիայի[3]։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Բելգիայի 1707 բնակիչներ հրեաներին փրկելու համար Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից ճանաչվել են աշխարհի արդարակյացներ։ Բելգիան զբաղեցնում է հինգերորդ տեղն աշխարհում արդարակյացների թվով[20]։

Հիշատակ խմբագրել

 
Բրեենդոկ համակենտրոնացման ճամբարի զոհերի հուշարձան

Բրյուսելի կենտրոնում տեղադրվել է հուշարձան, որի վրա նշված են պատերազմում զոհված 242 հրեա մարտիկների անունները, ծննդյան ու մահվան ամսաթվերը։ Հուշարձանի վրա ֆրանսերեն, հոլանդերեն, եբրայերեն և իդիշով գրված է. «Փառք Բելգիայի հրեաներին, որ զոհվեցին նվաճողների դեմ մղված մարտերում»[21]։

2009 թվականից Բելգիայում Հոլոքոստի զոհերի հիշատակի ասոցիացիայի նախաձեռնությամբ գործում է «Հիշողության սալարկուղիներ» նախագիծը։ Բելգիայի քաղաքների սալարկուղիներում տեղադրվում են քարեր, որոնց վրա գրված են Հոլոքոստի զոհերի անուններն ու կենսագրությունները։ Դրանք տեղադրվում են այն տների մոտ, որտեղ նրանք ապրել են համակենտրոնացման ճամբարներ տեղափոխվելուց առաջ[22]։

Հոլոքոստի հրապարակային ժխտումը Բելգիայում համարվում է քրեական հանցագործություն ըստ 1995 թվականի մարտի 23-ին ընդունված օրենքի։ Այդ օրենքի խախտումը պատժվում է մինչև մեկ տարի ազատազրկմամբ և մինչև 2500 եվրո տուգանքով[23]։

2008 թվականի մարտին Բելգիայի կառավարությունն ու բելգիական բանկերը համաձայնության են եկել վճարել 110 միլիոն եվրոյի չափով փոխհատուցում Հոլոքոստը վերապրածներին, զոհերի ընտանիքներին և երկրի հրեական համայնքին[24]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Belgium». Holocaust Encyclopedia (անգլերեն). United States Holocaust Memorial Museum. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Բելգիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Belgium Virtual Jewish History Tour». Jewish Virtual Library (անգլերեն). American-Israeli Cooperative Enterprise. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  4. «Бельгия». Холокост (Шоа). Яд ва-Шем. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  5. Pohl, Dieter. Die Ermordung der europaischen Juden : eine umfassende Dokumentation des Holocaust 1941-1945 / Peter Longerich, ed.. — Munich: Piper, 1990. — P. 265. — 479 p. — ISBN 3492110606
  6. Raul Hilberg. The Destruction of the European Jews. — Holmes & Meier Publishers, 1985. — P. 601. — ISBN 9780841909106
  7. G. Reitlinger, The Final Solution (London: Sphere, 1971), pp. 367, 369, 538; Yehuda Bauer, A History of the Holocaust (New York: 1982), p. 240
  8. M. Gilbert, Atlas of the Holocaust (William Morrow, 1993), pp. 110, 242 (map 315), 244 (map 316)
  9. Chuck Ferree. «The Holocaust in Belgium» (անգլերեն). jewishgen.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  10. Saerens, Lieven (1998). «Antwerp's Attitudes towards the Jews from 1918–1940 and its Implications for the Period of Occupation». In Michman, Dan (ed.). Belgium and the Holocaust: Jews, Belgians, Germans (2nd ed.). Jerusalem: Yad Vashem. էջեր 192–193. ISBN 965-308-068-7.
  11. «Strict Anti-jewish Laws in Belgium Demanded» (անգլերեն). Jewish Telegraphic Agency. 15-06-1941. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 5-ին.
  12. Беркович Е. М. «Праведники мира в ландшафте Холокоста». Открытый университет Израиля. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 16-ին.
  13. Романовский Д. Еврейское сопротивление Холокосту в Западной Европе // Лехаим : журнал. — Апрель 2007. — В. 4 (180).
  14. Маляр И. И. «Вклад евреев в победу над нацизмом». Курс «Катастрофа европейского еврейства». Открытый университет Израиля. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 19-ին.
  15. Դիմադրություն հականացիստական՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  16. 16,0 16,1 «Праведники народов мира». Посольство Израиля в Москве. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. Отец Бруно с еврейскими детьми, которых он укрывал от нацистов
  18. Michman, 1998, էջ 307
  19. L. S. Dawidowicz, The War Against the Jews (Bantam, 1976), p. 494; G. Reitlinger, The Final Solution (London: 1971), pp. 367, 369, 538 (ամերիկ. առաջին հրատ., New York: 1953, pages 342—345, 494); Nuremberg doc. NG-5219; Norman Rich, Hitler’s War Aims, Vol. 2 (New York: Norton, 1974), pp. 187—188.
  20. «Праведники народов мира — по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  21. Вайнер А. Еврейский след: ради общей победы Արխիվացված 2010-06-13 Wayback Machine
  22. «"Мостовые памяти" жертв Холокоста появились в Бельгии». РИА Новости. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. Act of 23 March, 1995 on punishing the denial, minimisation justification or approval of the genocide perpetrated by the German National Socialist Regime during the Second World War Արխիվացված 2006-10-12 Wayback Machine (informal translation)
    (Ֆրանսերեն) Loi tendant à réprimer la négation, la minimisation, la justification ou l’approbation du génocide commis par le régime national-socialiste allemand pendant la seconde guerre mondiale Արխիվացված 2009-03-29 Wayback Machine (official French text)
    (նիդեր.) Wet tot bestraffing van het ontkennen, minimaliseren, rechtvaardigen of goedkeuren van de genocide die tijdens de tweede wereldoorlog door het Duitse nationaal-socialistische regime is gepleegd Արխիվացված 2007-03-12 Wayback Machine (official Dutch text)
  24. «Бельгия готова выплатить компенсации жертвам Холокоста». NEWSru.co.il. 11 марта 2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.

Գրականություն խմբագրել

  • Dan Michman. Belgium and the Holocaust. Jews, Belgians, Germans. — Yad Vashem, 1998. — 593 p. — ISBN 978-9-65308-068-3
  • Suzanne Vromen. Hidden Children of the Holocaust: Belgian Nuns and their Daring Rescue of Young Jews from the Nazis. — Oxford University Press, 2008. — 224 p. — ISBN 978-0195181289

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստը Բելգիայում» հոդվածին։