Հոդվածների և գրախոսությունների տարեգիր

«Հոդվածների և գրախոսությունների տարեգիր», խորհրդային շրջանի հայկական ամենամսյա պարբերական։ Հանդիսացել ՀԽՍՀ պետական գրապալատի հրատարակությունը։ Առաջին անգամ լույս է տեսել 1972 թվականին, Երևանում։ Կազմված է եղել «Լրագրային հոդվածների տարեգիր», «Ժուռնալային հոդվածների տարեգիր» և «Գրախոսություններ» ենթաբաժիններից։ Ընդգրկել է ՀԽՍՀ-ում հայերեն և ռուսերեն լույս տեսնող հանրապետական, քաղաքային և շրջանային թերթերում, ամսագրերում, պարբերական և «շարունակություններ» տիպի ժողովածուներում հրապարակվող հոդվածները, վավերագրական նյութերը, գեղարվեստական ստեղծագործությունները, գրախոսությունները, գրքերի և ամսագրերի տեսություններ, քննական վերլուծություններ։

Նկարագրություններն ու հապավումները կատարվել են համաձայն պետական ստանդարտի և ՀՍՍՀ գրապալատի սահմանած «Հայերեն բառերի պայմանական կրճատումների» ցուցակի։ Նյութերը դասավորվում են ըստ մատենագիտության մեջ կիրառվող սխեմայի։ Հաջորդում է «Լրագրային հոդվածների տարեգիր» (1949-1971 թթ.), «Ժուռնալային հոդվածների տարեգիր» (1939-1941 թթ., 1949-1971 թթ.) ժողովածուներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 509