Հոգսը
«Հոգսը», Հերման Զուդերմանի վեպը, որը հրատարակվել է 1887 թվականին։ Վեպը բաղկացած է 23 մասից։
Հոգսը Frau Sorge | |
---|---|
Գրքի երրորդ հրատարակության շապիկը (2014) | |
Հեղինակ | Հերման Զուդերման |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Բնօրինակ լեզու | գերմաներեն |
Էջեր | 240 էջ |
Խմբագիր | Արքմենիկ Նիկողոսյան |
Կազմի հեղինակ | «Անտարես» մեդիա հոլդինգ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Անտարես |
Հրատարակման տարեթիվ | 1913, 1958, 2014 |
ԳՄՍՀ | 978-9939-51-313-3 |
ՀՏԴ | 830-31 |
ԳՄԴ | 84.4Գերմ-44 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/suderman/sorge/sorge.html |
Հայերեն հրատարակություններ
խմբագրելՎեպի հայերեն բոլոր հրատարակությունները եղել են Գևորգ Ալթունյանի թարգմանության հիման վրա։
Հայերեն առաջին հրատարակություն
խմբագրելՎեպն առաջին անգամ հայերեն հրատարակվել է 1913 թվականին Թիֆլիսում, Ն. Աղանյանի տպարանում, «Հանրային մատենադարան» մատենաշարով։ 298 էջ[1]։
Հայերեն երկրորդ հրատարակություն
խմբագրելՎեպը երկրորդ անգամ հայերեն հրատարակվել է 1958 թվականին Հայպետհրատում։ Խմբագիր՝ Արփիկ Վարդապետյան։ 237 էջ[2][3]։
Հայերեն երրորդ հրատարակություն
խմբագրելՎեպը երրորդ անգամ հայերեն հրատարակվել է 2014 թվականին «Անտարես» հրատարակչության «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ 240 էջ[4]։
Հայերեն երրորդ հրատարակության հանձնարարականը
խմբագրելԳերմանացի գրող Հերման Զուդերմանի «Հոգսը» վեպը հայերեն առաջին անգամ լույս է տեսել ավելի քան հարյուր տարի առաջ՝ 1913 թվականին, Թիֆլիսում։ Այս հրատարակության մեջ կատարվել են անհրաժեշտ խմբագրական միջամտություններ՝ պահպանելով, սակայն, թարգմանչի ժամանակին հատուկ ոճական-շարահյուսական որոշ ձևեր[5]։
Այս հրատարակության հիման վրա Հայաստանի կույրերի միավորման հրատարակությունը վեպը 2015 թվականին լույս է ընծայել բրայլյան գրատիպով[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Վեպի հայերեն առաջին հրատարակությունը
- ↑ Վեպի հայերեն երկրորդ հրատարակությունը
- ↑ Հերման Զուդերման «Հոգսը»
- ↑ Հայերեն երրորդ հրատարակությունը
- ↑ Հերման Զուդերման, Հոգսը, Ե., Անտարես, 2014, էջ 2։
- ↑ Վեպը հայերեն լույս տեսել նաև բրայլյան գրատիպով