Հոգիների բուք (լատիշ․՝ Dvēseļu putenis, անգլ.՝ Blizzard of Souls, The Rifleman), լատվիական պատմական դրամա-ֆիլմ, որ 2019 թվականին նկարահանել է կինոռեժիսոր Ձինտարս Դրեյբերգսը[1]։ Ֆիլմը, որի պրեմիերան Լատվիայում կայացել է 2019 թվականի նոյեմբերի 8-ին[2], իսկ միջազգային ասպարեզում՝ 2020 թվականի փետրվարի 20-ին, European Film Market-ում[3], նկարահանվել է լատիշ գրող Ալեքսանդրս Գրինսի նույնանուն վեպի հիման վրա։

Հոգիների բուք
լատիշ․՝ Dvēseļu putenis
Երկիր Լատվիա
Ժանրռազմական ֆիլմ, դրամա և բլոկբասթեր
ՀիմքՀոգիների բուք
Թվականնոյեմբերի 11, 2019
Լեզուլատիշերեն, ռուսերեն և գերմաներեն
ՌեժիսորDzintars Dreibergs?
ՊրոդյուսերDzintars Dreibergs?
Սցենարի հեղինակԲորիս Ֆրումին
ԵրաժշտությունԼոլիտա Ռիտմանիս
Պաշտոնական կայքէջ

Էկրաններին ցուցադրվելու առաջին հինգ շաբաթների ընթացքում ֆիլմը դիտել է ավելի քան 200.000 մարդ, այդպիսով՝ այդ կինոնկարը դարձել է Լատվիայի անկախության վերականգնումից հետո անցած երեք տասնամյակների ընթացքում ամենաշատ դիտված կինոնկարը[4][5][6]։

Դիպաշարը խմբագրել

«Հոգիների բուք» վեպը Ալեքսանդրս Գրինսը գրել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որպես լատվիական հրաձիգ (латышский стрелок) ցարական բանակի կազմում ծառայելու, կռիվներին մասնակցելու ժամանակ ստացած տպավորությունների հիման վրա[2]։ Վեպի գլխավոր հերոսը Արթուրս անունով տասնվեցամյա լատիշ պատանի է, որը մոր մահից հետո որոշում է զինվորագրվել լատիշական հրաձիգների գումարտակին և մարտերում աչքի ընկնելով՝ փառքի հասնել։ Աշխարհամարտի կռիվներում նա կորցնում է հորն ու եղբորը, որոնց հետ թաղում է նաև իր սին պատրանքները։ Ի վերջո՝ նա վերադառնում է իր նորանկախ հայրենիքը՝ Լատվիա, որպեսզի ամեն ինչ սկսի նոր հիմքից[1]։

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Տարին Մրցանակը Անվանակարգը Արդյունքը
2020 IMAGO-ի միջազգային կինոմրցանակ Լավագույն օպերատորական աշխատանք (Վալդիս Ցելմինշ) Առաջադրված

[7]

Ուշագրավ փաստ խմբագրել

Ֆիլմի դրվագներից մեկում նկարահանվել է Լատվիայի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Ռայմոնդս Բերգմանիսը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Blizzard of Souls». National Film Centre of Latvia. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Blizzard of Souls is a reminder that Latvia's freedom was never a given - director». The Baltic Times. 2019 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  3. Balčus, Zane (2020 թ․ հունվարի 20). «Eyewell Picks Up Latvian BO Leader Blizzard of Souls». Film New Europe Association. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.
  4. «"Blizzard of Souls" breaks Latvian box-office records». Public Broadcasting of Latvia. 2019 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  5. Abbatescianni, Davide (2019 թ․ դեկտեմբերի 17). «"Blizzard of Souls" breaks Latvian box-office records». Cineuropa. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  6. «Blizzard of Souls breaks attendance record with 200,000 people seeing the film in five weeks». The Baltic Times. 2019 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. «IMAGO International Awards. The Nominees». IMAGO International Awards for Cinematography. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել