Հոգեթերապևտի եվրոպական վկայական

Հոգեթերապևտի եվրոպական վկայականը (անգլ.՝ European Certificate of Psychotherapy - ECP) Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից սահմանված և շնորհվող փաստաթուղթ է, վկայող այն մասին, որ տվյալ վկայականի կրողը համապատասխանում է "հոգեթերապևտ" կոչվելու և որպես հոգեթերապևտ աշխատելու Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի կողմից սահմանված չափանիշներին[1]։

Ներածություն խմբագրել

Հոգեթերապևտի եվրոպական վկայական ստանալու համար սահմանված են չափազանց խիստ պահանջներ, որոնք կոչված են ոլորտում որակի ապահովմանն ու հոգեթերապևտների մասնագիտական անընդհատ աճին։ Ներկայումս ամբողջ աշխարհում ավելի քան 2000 մասնագետներ հանդիսանում են Հոգեթերապևտի եվրոպական վկայականի կրողներ։ Ընդ որում, Հոգեթերապևտի եվրոպական վկայականով ամենաշատ թվով մասնագետներ կան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։

Հոգեթերապևտի եվրոպական վկայական ստանալու եղանակները խմբագրել

Ներկայումս գոյություն ունի Հոգեթերապևտի եվրոպական վկայական ստանալու երկու եղանակ՝

  • ֆորմալ պատրաստման/կրթության հիման վրա, այսինքն եվրոպական հավատարմագրված ուսումնական հաստատություններում հոգեթերապիայի ոլորտում հետդիպլոմային քառամյա կրթություն ստանալու և դրան հաջորդած նվազագույնը 3 տարվա հոգեթերապևտիկ փորձի հիման վրա,
  • ոչ ֆորմալ պատրաստման/կրթության հիման վրա, հավատարմագրում չունեցող ուսումնական և/կամ մասնագիտական հաստատություններում հոգեթերապիայի ոլորտում հետդիպլոմային պատրաստում (նվազագույնը՝ 3-4 տարիների ընթացքում; հիմնականում կարճատև և երկարատև զանազան թրեյնինգային ծրագրերի միջոցով) ստանալու և դրան հաջորդած նվազագույնը 3 տարվա հոգեթերապևտիկ փորձի հիման վրա[1]։

Հոգեթերապևտի եվրոպական վկայական ստանալու պահանջները խմբագրել

Հոգեթերապևտի եվրոպական վկայական ստանալու համար սահմանված նվազագույն պահանջներն են՝

  • Ակադեմիական, բազային կրթություն հոգեկան առողջության, բժշկության և/կամ հարակից ոլորտներում. նվազագույնը՝ բակալավրի աստիճան,
  • Տեսական և գործնական պատրաստում հոգեթերապիայից. նվազագույնը՝ 4 տարվա ֆորմալ կրթություն կամ 600-800 ժամ ոչ ֆորմալ կրթություն,
  • Կլինիկական աշխատանքի փորձ՝ հոգեկան առողջության այլ մասնագետների հետ համագործակցության պայմաններում՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության ընթացքում. նվազագույնը՝ 400 ժամ,
  • Անձնային հոգեթերապիա՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության ընթացքում. նվազագույնը՝ 250 ժամ,
  • Սուպերվիզիա՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության ընթացքում. նվազագույնը՝ 150 ժամ
  • Հոգեթերապևտիկ աշխատանքի փորձ՝ սուպերվիզորի վերահսկողության ներքո՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթության ընթացքում. նվազագույնը՝ 2 տարի կամ 255 ժամ,
  • Ինքնուրույն հոգեթերապևտիկ աշխատանքի փորձ՝ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կրթություն ստանալուց հետո. նվազագունը՝ 3 տարի և 1500 ժամ,
  • Անդամություն՝ Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիայի մաս հանդիսացող որևէ ազգային հոգեթերապևտիկ ասոցիացիայի։

Ոչ ֆորմալ հոգեթերապևտիկ կրթության պարագայում անհրաժեշտ է, որպեսզի պատրաստող մասնագետները և սուպերվիզորները լինեն Հոգեթերապևտի եվրոպական վկայականի կրողներ[1][2][3]։

ՀՀ-ում Հոգեթերապևտի եվրոպական վկայականով մասնագետների ցանկը խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել