Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիա

կազմակերպություն

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան (European Association for Psychotherapy - EAP) 41 երկրներից ավելի քան 120,000 հոգեթերապևտներ (այդ թվում նաև 28 ազգային ասոցիացիա և 17 եվրոպական ասոցիացիա) միավորող միջազգային մասնագիտական կազմակերպություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վիեննայում[1]։ Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան Հոգեթերապևտի եվրոպական վկայականի ստացման չափորոշիչները սահմանող և այն շնորհող միակ իրավասու կազմակերպությունն է։

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիա
Տեսակկազմակերպություն
Երկիր Ավստրիա
ՀապավումEAP
Գլխադասային գրասենյակԱվստրիա Sigmund Freud University Վիեննա, Ավստրիա
Տարածաշրջան41 երկրներից 28 ազգային ասոցիացիա և 17 եվրոպական ասոցիացիա
Գլխավոր քարտուղարAlfred Pritz (Ավստրիա)
ՆախագահRodolfo de Bernart (Իտալիա)
ՓոխնախագահներAdrian Rhodes (Մեծ Բրիտանիա) և Mony Elkaim (Բելգիա)
Կամավորներավելի քան 120,000 հոգեթերապևտներ
Կայքeuropsyche.org

Ներածություն խմբագրել

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան իր հիմնադրման պահից իրագործում է հոգեթերապիայի ոլորտում ստանդարտացման և մասնագիտական կրթության և պրակտիկայի վերահսկման գործառույթներ՝ միաժամանակ համապատասխանեցնելով այդ ամենը Եվրամիության անդամ երկրների օրենսդրության և Եվրահանձնաժողովի աշխատանքների հետ[1]։

Սթրասբուրգյան հռչակագիրը խմբագրել

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան 1990 թ.-ին, առողջապահության համաշխարհային կազմակերպության նպատակների և Եվրամիության օրենսդրության շրջանակներում, հռչակում է հոգեթերապիային վերաբերվող փաստաթուղթ, որն այժմ հայտնի է "Սթրասբուրգյան հռչակագիր" անվանմամբ[2]։ Նշված փաստաթուղթը հակիրճ և հստակ ներկայացնում է հոգեթերապիայի հասկացումը.

Սթրասբուրգյան հռչակագիրը։
  1. Հոգեթերապիան հատուկ դիսցիպլին է, որով զբաղվելն ազատ և անկախ մասնագիտություն է;
  2. Հոգեթերապևտիկ կրթությունը պահանջում է բարձր մակարդակի տեսական և կլինիկական պատրաստվածություն;
  3. Թերապևտիկ մեթոդների բազմազանությունը երաշխավորված է;
  4. Կրթությունը հոգեթերապևտիկ մեթոդներից որևէ մեկի ոլորտում իրականացվում է ինտեգրալ ձևով. այն ներառում է՝ տեսությունը, անձնային թերապևտիկ փորձը և անհատական պրակտիկան՝ սուպերվիզորի գլխավորությամբ, միաժամանակ ձեռք են բերվում գիտելիքներ այլ մեթոդների մասին;
  5. Այդպիսի կրթություն ստանալու համար անհրաժեշտ է ունենալ նախնական կրթություն, մասնավորապես հումանիտար և հասարակական գիտությունների ոլորտում։

Էթիկական սկզբունքները խմբագրել

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան 2002 թ-ին մշակում և ընդունում է մի փաստաթուղթ, որը սահմանում է հոգեթերապևտների աշխատանքի, մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքները[3]։

Հոգեթերապևտի եվրոպական վկայական խմբագրել

Հոգեթերապիայի եվրոպական ասոցիացիան մասնագիտական ոլորտի վերահսկողության և մասնագիտական ծառայությունների որակի բարձրացանն ուղղված աշխատանքների շրջանակներում ներմուծել է հոգեթերապևտի եվրոպական վկայականը (European Certificate of Psychotherapy - ECP), որը ստանալու համար նախատեսված են բավականին բարձր չափանիշներ, և որի առկայությունը մասնագետի մոտ վկայում է վերջինիս մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակի և այդ պատրաստվածության եվրոպական չափանիշներին համապատասխանելու մասին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.europsyche.org/
  2. «Strasbourg Declaration on Psychotherapy of 1990». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  3. «The Statement of Ethical Principles of the EAP». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «European Certificate for Psychotherapy (ECP)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.